ԱՀԿ-ն սեռավարակները դասում է գերակայող առողջապահական հինգ խնդիրների շարքում՝ հաշվի առնելով դրանց բացասական ներգործությունը առողջ սերնուդ ունենալու գործում։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ շարունակում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելմանը և հաղթահարմանը միտված շարքը՝ անդրադառնալով տրիխեմոնիազին և մարդու պապիլոմա վիրուսին։
Տրիխեմոնիազը վարակված կանանց գանգատներն են՝
-
-
- քոր հեշտոցի, արտաքին սեռական օրգանների և ազդրերի ներսային մակերեսի շրջանում
- փրփրոտ, կանաչավուն կամ դեղնավուն, արտահայտված վատ հոտով հեշտոցային առատ արտադրություն
- սեռական օրգանների կարմրածություն և այտուցվածություն
- տհաճ զգացողություն սեռական հարաբերության ժամանակ։
-
Սովորաբար այս ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց մեկ շաբաթ անց և ուժգնանում են հղիության ընթացքում, դաշտանից առաջ կամ հետո։
Տղամարդկանց 90%-ի մոտ հիվանդությունը որևէ կերպ չի դրսևորվում։
Մարդու պապիլոմա վիրուս
Սեռական ճանապարհով փոխանցվող ամենատարածված այս վիրուսի ավելի քան 200 տիպ գոյություն ունի։ Դրանց մի մասը քաղցկեղածին չեն և առաջացնում են մաշկի կոնդիլոմաներ հետանցքի ու սեռական օրգանների շրջանում։
ՄՊՎ-ի քաղցկեղածին ամենատարածված 16 և 18 տեսակները պատասխանատու են արգանդի պարանոցի քաղցկեղի 70%-ի, իսկ ցածր քաղցկեղածին 6 և 11 տեսակները՝ սեռական կոնդիլոմաների 90%-ի համար։
Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ տալիս է հաճախ հնչող հարցերի պատասխանները։
Արդյո՞ք հնարավոր է վարակվել ՄՊՎ-ի մեկից ավելի տեսակներով
-
-
- Այո, հնարավոր է վարակվել ՄՊՎ-ի մի քանի տեսակներով միաժամանակ։
-
Եթե անձն արդեն վարակված է ՄՊՎ-ով, արդյո՞ք, կարող է ազատվել վիրուսից
-
-
- Այո, իրականում մարդկանց մեծ մասը երկու տարվա ընթացքում ազատվում է վիրուսից՝ հաճախ չունենալով որևէ գանգատ։ Սակայն, եթե վիրուսը չի անցնում, ապա կարող են զարգանալ սեռական կոնդիլոմաներ, արգանդի պարանոցի կամ այլ տեսակի քաղցկեղներ։
-
Ի՞նչպես են բուժում ՄՊՎ-ը
-
-
- Չկա ՄՊՎ-ն բուժող հակավիրուսային որևէ դեղ։ Սեռական կոնդիլոմաների, նախաքաղցկեղային վիճակների և քաղցկեղի առաջացման դեպքում բուժումը միայն աջակցող է և վիրուսն օրգանիզմից չի վերացնում։
-
Ի՞նչպես կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը
-
-
- ՄՊՎ-ի որոշ օնկոգեն շտամերից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում պատվաստվել այդ վիրուսի դեմ։ Հայաստանում հասանելի գարդասիլ-4-ը պաշտպանում է 4 վտանգավոր շտամերից։
-
Փորձառու մասնագետը հորդորում է ախտանշաններից թեկուզ որևէ մեկի առկայության դեպքում դիմել բժշկին։
«Վարդանանց» ՆԲԿ»-ում կան բոլոր հնարավորություններն արագ ախտորոշելու և խնդրին ապացուցողական մոտեցումներով լուծում տալու համար։
Զանգահարե՛ք 060-59-21-00 և գրանցվեք։
Վաղ շրջանում սկսված ճիշտ բուժումը կկանխի հնարավոր բարդությունները։