Ցանկանու՞մ եք հասնել Ձեր կարիերայի գագաթնակետին:
Խուսափեք առաջին հերթին սրտամկանի ինֆարկտից և ուղեղի կաթվածից։
Դրանց առաջացման պատճառն անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումն է. ահա մեր վաղեմի թշնամին և «լուռ մարդասպանը», որը, որպես կանոն, ի հայտ է գալիս 40 տարեկանից հետո։
Վերջին պնդումն ակնհայտ սուտ է: «Լուռ մարդասպանն» ի հայտ է գալիս գանգատներն առաջանալուց 5, 8, 10 տարի առաջ, և այն հայտնաբերող մասնագետներն ապրում ու գործում են մեր կողքն:
Նրանցից են «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի դոպլեր-սոնոգրաֆիստներ Կարինե Սարգսյանը և Նարինե Գրիգորյանը: Իսկ այդ մասնագետների «զենքը» պարանոցի և ստորին վերջույթների խոշոր զարկերակների դուպլեքս հետազոտությունն է…
Այն գործի դնելու առիթ են դառնում գլխապտույտը, ոտքերի այտուցները, մաշկային անոթային աստղիկները, քայլելիս ոտքերի թմրածությունը և ցավի զգացողությունը, մկանային ջղաձգումները։
Այս նշանները խնդիրների առկայության ահազանգ են և անհապաղ բժշկին դիմելու լուրջ պատճառ։
Ոչ պակաս կարևոր են անոթների պատերի ախտահարման մասին ճչացող գլխացավը, լսողության և հիշողության անկումը, անքնությունը, ծանրության զգացողութունը ոտքերում, սեռական թուլությունը, օրգանիզմի իմունիտետի անկումը:
Անոթների դուպլեքս սկանավորումը կամ անոթների ուլտրաձայնային հետազոտությունը լիովին անվտանգ, մատչելի և արագ հասանելի, նախօրոք հատուկ պատրաստվածություն չպահանջող մեթոդ է, որով անոթի պատի ախտահարումը հայտնաբերվում է ամենավաղ փուլում` կանխելով այնպիսի լուրջ հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են սրտամկանի ինֆարկտը և գլխուղեղի կաթվածը:
Ո՞ւնեք նման գանգատներ։ Մի անտեսեք դուպլեքս հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը։
«Վարդանանց» կենտրոնի մասնագետներն ախտորոշումը և բուժումն իրականացնում են միջազգային չափորոշիչներով և վերջին սերնդի սարքավորումներով։