
Բոլորիս երազած երջանիկ ընտանիքն առաջին հերթին պատկերանում է առողջ բալիկներով։ Ծնողները, որպես կանոն, առաջնային են համարում երեխաների և նոր միայն՝ իրենց առողջությունը։
Բայց դրանք խիստ շաղկապված են, քանի որ առողջ ծնողներն են առողջ սերունդ ունենում։
ԱՀԿ-ի գնահատմամբ սեռական ճանապարհով փոխանցվող վարակները բացասական ներգործություն են ունենում սերնդարարման վրա։
Շարունակելով այդ հիվանդությունների կանխարգելմանը և հաղթահարմանը միտված շարքը՝ «ՎԱՐԴԱՆԱՆՑ» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ անդրադառնում է՝
ՔԼԱՄԻԴԻՈԶԻՆ։
Սեռական ճանապարհով փոխանցվող, բավական մեծ տարածում ունեցող այս վարակը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց և թե՛ վարակված մորից ծնված երեխայի մոտ։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՔԼԱՄԻԴԻՈԶԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
Ախտանշաններն ի հայտ են գալիս վարակվելուց 1-3 շաբաթ անց։
Կանանց մոտ կարող են դիտվել՝
-
-
- հեշտոցային արտադրություն
- այրոցի զգացում միզարձակման ընթացքում
- քոր սեռական օրջանների շրջանում
- արյունահոսություն միջդաշտանային շրջանում կամ սեռական հարաբերությունից հետո
- ցավ սեռական հարաբերության ընթացքում
- ցավ որովայնի ստորին հատվածում
- բարձր ջերմություն և թուլություն։
-
Ժամանակին ճիշտ բուժում չստանալու դեպքում քլամիդիոզը կարող է բարդանալ, առաջացնելով՝
-
-
- արգանդի ներսային պատի բորբոքում (էնդոմետրիտ)
- ձվարանների և արգանդափողերի բորբոքում
- որովայնի թարախակույտ
- հղի կանանց մոտ՝ վիժում, վաղաժամ ծննդաբերություն, ինչպես նաև արտարգանդային հղիություն։
-
Քլամիդիոզով վարակված նորածին երեխան ունենում է բազմաթիվ առողջական խնդիրներ՝
-
-
- աչքի շաղկապենու բորբոքում
- թոքաբորոբ
- ականջի բորբոքում և այլն։
-
Փորձառու գինեկոլոգ Լիաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հորդորում է ախտանշաններից թեկուզ որևէ մեկի առկայության դեպքում դիմել մասնագետին։
«Վարդանանց» ՆԲԿ»-ում կան բոլոր հնարավորություններն արագ ախտորոշելու և խնդիրն ապացուցողական մոտեցումներով լուծելու համար։
Զանգահարե՛ք 060-59-21-00 և գրանցվեք։
Վաղ շրջանում սկսված ճիշտ բուժումը կկանխի հնարավոր բարդությունները։