
Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենակարևոր և ամենապատասխանատու շրջաններից է։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգների թիմն ապագա մայրիկների կողքին է և օգնում է նրանց անհրաժեշտ հետազոտություններ անցնել և պատրաստվել անվտանգ, հնարավորինս թեթև և առանց բարդությունների հղիության ու ծննդաբերության։
Գինեկոլոգ Ադրինե ԳՐԻԳՈՐՅԱՆԸ շարունակում է անկեղծ զրույցը մայրանալ ցանկացողների հետ։ Նա իր պացիենտներին խորհուրդ է տալիս հղիություն պլանավորելուց առաջ այցելել բժշկի՝
-
-
- մոր և ապագա պտղի հնարավոր ռիսկերը հայտնաբերելու և կանխարգելելու
- կնոջը հնարավոր բարդությունների մասին իրազեկելու համար։
-
Եվ այսպես, մասնագետն ի՞նչ հետազոտություններ է խորհուրդ տալիս անցնել։
-
-
- Արյան ընդհանուր քննություն, երկաթի, ֆերրիտինի մակարդակի որոշում
- Մեզի ընդհանուր քննություն
- Քսուք հեշտոցից սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հայտնաբերման նպատակով։
- Արգանդի պարանոցից ՊԱՊ քննություն չարորակ պրոցեսների հայտնաբերման նպատակով։
- Արյան քննություն ՄԻԱՎ–ի, սիֆիլիսի, հեպատիտ Բ, Ց–ի հայտնաբերման նպատակով։
- Վահանձև գեղձի աշխատանքի ստուգում, քանի որ դրա նորմալ ֆունկցիան շատ կարևոր է հղիության նորմալ ընթացքի համար։
- Արյան քննություն կարմրուկի, կարմրախտի նկատմամբ IgG-ի հայտնաբերման նպատակով։ Բացասական պատասխանի դեպքում խորհուրդ է տրվում կատարել ԿԿԽ պատվաստում, որից հետո մեկ ամիս պաշտպանվել հղիությունից։
- Ստուգել IgG տոքսոպլազմայի, ցիտոմեգալովիրուսի, հերպես վիրուսների նկատմամբ։ Եթե պատասխանը բացասական է, կատարվում է խորհրդատվություն, կանխարգելման քայլերի հետ ծանոթացում, քանի որ սպեցիֆիկ պրոֆիլակտիկա ՉԿԱ։
- Այց ստոմատոլոգին։
- Եթե հայտնաբերվում են կամ արդեն կան ախտորոշված քրոնիկ հիվանդություններ, խորհուրդ եմ տալիս մինչև հղիանալը այցելել համապատասխան նեղ մասնագետներին։
-
Դե, իսկ հղիության և հետագա ընթացքը կանցնենք միասին։
«Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգների մեր թիմը Ձեր հղություն նախապատրաստումն ու վարումը կապահովի աշխարհի լավագույն ուղեցույցներով։