Skip to content

ԳՏԵՔ ՁԵՐ ԳԻՆԵԿՈԼՈԳԻՆ ԵՎ ՎՍՏԱՀԵՔ ՆՐԱՆ

Կանայք հաճախ են հարցնում, թե, արդյո՞ք, անհրաժեշտություն կա գինեկոլոգին պլանային այցեր կատարել, եթե որևէ գանգատ չունեն։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գինեկոլոգ Լուսինե ԱՌՈւՍՏԱՄՅԱՆԸ հավաստիացնում է, որ նման այցերը խիստ անհրաժեշտ են գինեկոլոգիական հիվանդությունները վաղ շրջանում ախտորոշելու նպատակով։ Մանավանդ, որ մի շարք լրջագույն հիվանդություններ սկզբնական փուլում ընթանում են առանց գանգատների։

Օրերս, 47-ամյա կնոջ պլանային այցի ժամանակ գինեկոլոգ ԱՌՈւՍՏԱՄՅԱՆԻ կասկածները հաստավեցին սոնոգրաֆիստներ Տաթևիկ ՂԱԶԱՐՅԱՆԻ և Հասմիկ ԱԶԻԶՅԱՆԻ կատարած հետազոտության արդյունքներով։

Չլիներ այդ այցը, ապա վաղ փուլում չէր հայտնաբերվի ձվարանի անախտանիշ գոյացությունը։

Եթե չասենք, թե փրկվեց ևս մեկ կնոջ կյանք, ապա վստահաբար կարող ենք նշել, որ տիկինը խուսափեց հետագա անցանկալի բարդություններից։ Մանավանդ, որ նախկինում այլ կենտրոնում նախաքաղցկեղային ուռուցքն ախտորոշվել էր որպես անվտանգ կիստա։

Փորձառու գինեկոլոգ ԱՌՈւՍՏԱՄՅԱՆԸ չի բացառում, որ եթե հիմա կինը չուղղորդվեր վիրահատության, ապա հետագայում շատ ավելի մեծ ծավալով վիրահատության կամ գուցե այլ միջամտությունների անհրաժեշտություն կառաջանար։

Ահա թե ինչու է անհրաժեշտ անգամ առանց գանգատների գինեկոլոգին պարբերաբար այցելելը։

Սիրելի կանայք, արժևորեք Ձեր առողջությունը, գտեք Ձեր բարձրակարգ գինեկոլոգին և մշտապես գտնվեք նրա հսկողության ներքո։

«Վարդանանց» ՆԲԿ-ի գինեկոլոգների պրոֆեսիոնալ թիմը ծառայության ղեկավար Լիանա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ գլխավորությամբ  բոլոր ախտորոշումներն ու բուժումներն իրականացնում է աշխարհի լավագույն ուղեցույցներով։