Skip to content

1.500 համակարգչային շերտագրում «Վարդանանց»-ի Սևանի ԲԿ-ում գործող հզոր սարքով  

Ծառայության ղեկավար, ռադիոլոգ Ալվարդ Տեր-Կարապետյանը տեղեկացնում է, որ Սևանի բժշկական կենտրոնում անցած ինն ամսում «Վարդանանց» ՆԲԿ-ի ճապոնական արտադրության 160 շերտ սկանավորման հնարավորությամբ համակարգչային շերտագրիչով (ՀՇ) կատարվել է 1500 հետազոտություն։

Դուք արդեն գիտեք, որ Գեղարքունիքում «Վարդանանց»-ի ներկայությունը չի սահմանափակվում նախկինում անհասանելի ծառայությունները մարզի բնակչությանը բարձրակարգ մասնագետի կողմից տրամադրելով։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի հետ Գեղարքունիքի բժշկական կազմակերպություններին աջակցում է բժիշկների համար անվճար սեմինարներ կազմակերպելով, բժշկական մասնագիտական խորհրդատվություններով, բուժման ժամանակակից մոտեցումներին ծանոթացնելով և մի շարք ծրագրեր տեղայնացնելով։

 Սևանում «Վարդանանց»-ի ՀՇ ծառայության աշխատանքային ժամերն են՝

Երկուշաբթիից ուրբաթ օրերին՝

ժամը 9։00-17։00-ն,

ոչ աշխատանքային օրերին՝

24-ժամյա հերթապահություն։

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնական օրերին ևս ծառայությունում կիրականացվի շուրջօրյա հերթապահություն։