Skip to content

Օստեոպորոզի կանխարգելման համաշխարհային օրն է

Օստեոպորոզը ոկրային համակարգի քրոնիկ հիվանդություն է, որի հետևանքով ոսկորները դառնում են ավելի փխրուն, բարձրանում է դրանց կոտրվելու ռիսկը:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ներզատաբան Մարի Ղասաբօղլյանը նշում է, որ օստեոպորոզ նկատվում է 50 տարեկանից բարձր

      • ամեն երրորդ կնոջ
      • ամեն հինգերորդ տղամարդու մոտ:

‼️Տարեկան արձանագրվող ավելի քան 3,5մլն կոտրվածք օստեոպորոզի հետևանք է:
Մասնագետն ընդգծում է, որ օստեոպորոզի ընթացքը կարելի է բաժանել 4 փուլերի՝

1-ին փուլը սկսվում է 35 տարեկանում, մինչև օստեոպորոզի հայտնաբերելը
2-րդ փուլը հանդիպում է 35-55 տարեկանների մոտ և ախտորոշվում է թեստերի միջոցով
3-րդ փուլը կարող է սկսվել ավելի վաղ, քան 45 տարեկանը և բնութագրվում է ոսկրային կոտրվածքներով
4-րդ փուլը կարող է սկսվել ավելի վաղ, քան 55 տարեկանը և ուղեկցվում է ոսկրերի դեֆորմացիայով, կոտրվածքներով և քրոնիկ ցավով:

Օստեոպորոզի ռիսկի գործոններն են՝

 վիտամին Դ-ի դեֆիցիտը
 փոքրր քանակությամբ կալցիումի ընդունումը
 վլկոհոլը
 ծխախոտը
 վահանագեղձի և հարվահանգեղձերի հիվանդությունները
դաշտանադադարը, հատկապես՝ վաղ։

Կանխարգելումն անհրաժեշտ է սկսել վաղ տարիքից առողջ ապրելակերպով և ճիշտ ֆիզիկակական ակտիվությամբ:
Կապևոր են նաև ժամանակին ախտորոշումն ու բուժումը։