Skip to content

ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Աշխարհն այսօր բարձրաձայնում է մեծ տարածում ունեցող ուռուցքային հիվանդությունների մասին՝ կարևորելով դրանց՝

      • կանխարգելումը
      • վաղ շրջանում ախտորոշումը
      • արդյունավետ բուժումը։

Չարորակ նորագոյացությունները լուրջ մարտահրավեր են։ Մահացության և հիվանդացության ցուցանիշներով դրանք զիջում են միայն սրտանոթային հիվանդություններին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումներով` 2020թ. աշխարհում կգրանցվի 22 մլն նոր հիվանդ, չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի շուրջ 10 միլիոն։

Փորձագետների գնահատմամբ քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների ազդեցությունները:

Այն է՝ հրաժարվել վնասակար սովորություններից և վարել առողջ ու ակտիվ կենսակերպ:

Չափազանց կարևոր է ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը և ճիշտ ախտորոշումը։

Դիմե՛ք «Վարդանանց» ՆԲԿ, և ուռուցքաբան Աննա Ավինյանը ժամանակակից մոտեցումներով կկազմակերպի Ձեր ախտորոշումը, բուժումը և հսկումը։