Skip to content

Տեսողության համաշխարհային օրն է

ԱՀԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես տեսողության համաշխարհային օր։

Հանրության իրազեկվածությունը մեծապես նպաստում է տեսողության պահպանմանը, վերականգնմանը և կուրության կանխարգելմանը։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ակնաբույժ Հասմիկ Ներսեսյանը ներկայացնում է, թե
Ե՞ՐԲ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԻՄԵԼ ԱԿՆԱԲՈւՅԺԻՆ՝

      • տեսողության թեկուզ ժամանակավոր վատացում
      • աղավաղված պատկերներ կամ կրկնապատկերներ
      • սև բծեր կամ կայծեր տեսադաշտում
      • տեսողությունը փակող մշուշ
      • աչքի վնասվածք
      • աչքի ցավ
      • աչքերի հաճախակի կամ ուժգին կարմրածություն
      • կրկնատեսություն
      • արցուքահոսություն
      • աչքերի մշտական չորություն
      • աչքերում ավազի կամ օտար մարմնի առկայության զգացողություն
      • տեսադաշտի նեղացում։

Փորձառու մասնագետն ընդգծում է, որ ակնաբույժի հսկողության ներքո պետք է գտնվեն ռիսկի խմբում գտնվողները՝

      • արյան զարկերակային բարձ ճնշում ունեցողները
      • շաքարային դիաբետի, վահանաձև գեղձի և այլ հիվանդությունների հետ կապված ակնային խնդիրներ ունեցողները։

«Վարդանանց» ՆԲԿ-ի ակնաբուժական կաբինետը լիովին հագեցած է պոլիկլինիկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ սարքավորումներով։ Ժամանակակից թվային տեխնիկան ճշգրիտ ախտորոշման և որակյալ բուժման հնարավորություն է տալիս։

Աչքի հիվանդությունների ախտորոշումը, բուժումը և հետագա հսկողությունը մեր ակնաբույժները կատարում են աշխարհի լավագույն փորձի վրա հիմնված ժամանակակից մոտեցումներով։

Առաջ նայե՛ք լավատեսությամբ՝ «Վարդանանցի» հետ։