Skip to content

Տեսախորհրդատվություն. երբ բժիշկը Ձեր տանն է

Տեսախորհրդատվություն. երբ բժիշկը Ձեր տանն է

 uDoctor-ի տրամադրած բժշկական խորհրդատվություններն իրականացվում են տեսազանգի միջոցով։

Այս դեպքում բժիշկը հնարավորություն ունի տեսնելու հիվանդին և անամնեզ վերցնել նրանից։

Տեսախորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը հայտ թողնել:

    • ️Խորհրդատվության ընթացքում բժիշկը կմանրամասնի, թե ինչպես վարվել տվյալ իրավճակում՝ նշելով նաև, թե ինչն է հակացուցված հիվանդին, կպատասխանի բոլոր հարցերին, կկիսվի խորհուրդներով և ամենակարևորը՝ երբեք չի նշանակի անտեղի բուժում:
    • Հիվանդը ցանկացած պահի կարող է դադարեցնել տեսազանգը:  

Հավելվածի օգնությամբ ցանկացած ժամի և ցանկացած վայրում կարող եք օգտվել «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի 14 տարբեր մասնագիտություն ունեցող փորձառու բժիշկների, այդ թվում՝ մանկաբույժի, թերապևտի, սրտաբանի, նյարդաբանի, մանկաբարձ-գինեկոլոգի, սոնոգրաֆիստի խորհրդատվությունից:

Առաջնորդվելով միջազգային ուղեցույցներով ու գործելակարգերով՝ նրանք կընտրեն այն հարցերի շրջանակը, որոնց պացիենտի տված պատասխանները ամենակարճ ճանապարհով կտանեն դեպի ճիշտ ախտորոշում։

Հետաքրքե՞ց։

Ուրեմն բաց մի թողեք ընձեռնված հնարավորությունը. https://udoctor.am/