Skip to content

ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Շնորհավորում ենք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի վնասվածքաբան, վիրաբուժական ծառայության ղեկավար Հրանտ Աշճյանին և բոլոր վնասվածքաբաններին մասնագիտական օրվա կապակցութամբ՝ մաղթելով քաջառողջություն և աշխատանքային նորանոր ձեռքբերումներ։

Վնասվածքաբանությունը սերտորեն միահյուսվում է ոսկրամկանային համակարգի հիվանդությունների կանխարգելումով և բուժումով զբաղվող օրթոպեդիայի հետ։

 «Վարդանանց»-ի փորձառու վնասվածքաբան-օրթոպեդ Հրանտ Աշճյանն ընդգծում է, որ այժմ ամբուլատոր պայմաններում ավելի լայն ընդգրկվածությամբ վնասվածքներ են բուժվում վիրահատական և ոչ վիրահատական եղանակով։ Բոլոր միջամտությունները, տեղակայմամբ պայմանավորված, իրականացվում են տարբեր նեղ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ։

Արդյունքում հաջողվում է ունենալ՝

      • արագ առողջացող և
      • բուժման արդյունքներից գոհ պացիենտներ։  

Ունե՞ք վնասվածքաբանական ծառայության անհրաժեշտություն։

Մի՛ հետաձգեք, զանգահարեք 060-592-100 համարով և գրանցվեք։

«Վարդանանց»-ում կան գործիքային և լաբորատոր անհրաժեշտ հնարավորությունները վնասվածքաբանական և օրթոպեդիկ ծառայությունն աշխարհի լավագույն ուղեցույցներով իրականացնելու համար։

Մեր վնասվածքաբան-օրթոպեդը Ձեզ կօգնի ոչ միայն հնարավորինս արագ ապաքինվել, այլև ունենալ կյանքի ավելի լավ որակ՝ առանց ցավի և անհարմարության։