Skip to content

Վնասվա՞ծք. Ստացե՛ք որակյալ բուժօգնություն ամբուլատոր պայմաններում

««Վարդանանց» ՆԲԿ-ում անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունները կատարվում են արագ, իսկ վիրահատությունների և միջամտությունների գները ցածր են, քանի որ կարիք չկա հիվանդանոց գնալու և հիվանդանոցային ենթակառուցվածքների համար վճարելու»,-նշում է վնասվածքաբան, բ.գ.թ. Արտակ Գրիգորյանը։

Կենտրոնի վնասվածքաբանական ծառայությունում իրականացվում են՝

      • հոդերի պունկցիա, դեղերի ներհոդային ներարկում
      • կոտրվածքների կոնսերվատիվ բուժում՝ գիպսային անշարժացումով
      • հարհոդային, հարջլային, հարկապանային բլոկադաներ
      • փոքր մետաղական կոնստրուկցիաների հեռացում
      • հոդերի և փափուկ հյուսվածքների վնասվածքների բուժում
      • հոդերի և ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների (արթրոզներ, օստեոխոնդրոզ) կոնսերվատիվ բուժում։

Մեր վնասվածքաբան-օրթոպեդը Ձեզ կօգնի ոչ միայն հնարավորինս արագ ապաքինվել, այլև ունենալ կյանքի ավելի լավ որակ՝ առանց ցավի և անհարմարավետության։

«Վարդանանց»-ի գործիքային և լաբորատոր հագեցվածությունը, բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը հնարավորություն են տալիս վնասվածքաբանական և օրթոպեդիկ ծառայություններն իրականացնել աշխարհի լավագույն ուղեցույցներով։