Skip to content

«Վարդանանց» ՆԲԿ-ում կատարված հետազոտությունը կներկայացվի բուդապեշտյան համագումարում

Բուդապեշտում ընթացող Վահանագեղձի եվրոպական ասոցիացիայի տարեկան համագումարի աշխատանքներին մասնակցում է նաև «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ներզատաբան Մարի Ղասաբօղլյանը։
Քառօրյա քննարկումների ընթացքում համագումարի մասնակիցները կծանոթանան այս ոլորտում աշխարհի տարբեր երկրներում արձանագրված բուժման առաջատար մեթոդներին, ինչպես նաև իրականացվող հետազոտությունների արդյունքներին։
Վահանագեղձի եվրոպական ասոցիացիայի հավանությանն է արժանացել նաև «Վարդանանց» ՆԲԿ-ի ներզատաբան Մարի Ղասաբօղլյանի և ռադիոլոգիական ծառայության ղեկավար, սոնոգրաֆիստ Անուշ Հովհաննիսյանի կատարած հետազոտությունը։
Մեր մասնագետների կողմից իրականացված՝ աուտոիմուն թիրեոդիտով հիվանդների մոտ ադենոմայի բուժման գործում վիտամին Դ-ի ունեցած դերին վերաբերող հետազոտության ուշագրավ արդյունքները բուդապեշտյան համագումարում կներկայացնի Մարի Ղասաբօղլյանը։