Skip to content

«Վարդանանց» ՆԲԿ-ն Գավառում ներկայացրել է շաքարային դիաբետի ախտորոշման և բուժման միջազգային առաջատար մոտեցումները

Վերջին տվյալներով Հայաստանում հաշվառվում է շաքարային դիաբետով 93.460 հիվանդ, որից 77.644-ը՝ տիպ 2, 15.816-ը՝ տիպ 1։
ԱՀԿ կանխատեսումներով 2030 թվականին աշխարհում շաքարային դիաբետով հիվանդների թիվը կաճի 51%-ով՝ հասնելով 552 մլն-ի։
Չափազանց մեծ տարածում ունեցող ոչ վարակիչ այս հիվանդությունն ամենազգալի ազդեցությունն ունի բնակչության առողջական վիճակի և կյանքի որակի վրա։
Ահա թե ինչո՞ւ էր «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը «Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի հետ միասին Գեղարքունիքի մարզի բժիշկների հերթական սեմինարը նվիրել հենց շաքարային դիաբետին։
Ներզատաբան Մարի Ղասաբօղլյանը մարզի բժիշկներին ծանոթացրել է շաքարային դիաբետի ախտորոշման, բուժման և վարման աշխարհի ամենավերջին, լավագույն մոտեցումներին։
Այնուհետև դասընթացի մասնակիցները կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն ՄԱՆԳՈՅԱՆԻ մասնակցությամբ վերլուծվել են իրենց պրակտիկայում հանդիպած դժվար դեպքերը, դրանց բուժման և հսկման մոտեցումները։
«Ալթհելթ» առողջապահական հիմնադրամի տնօրեն Վահագն Ղազարյանը վստահեցրել է, որ անվճար այս դասընթացները շարունակական են լինելու։
Դասընթացի մասնակիցներին տրամադրվել են ՇՄԶ կրեդիտներ։