Skip to content

«Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետներն անընդմեջ սովորում են

Դուք արդեն գիտեք, թե «Վարդանանց» ՆԲԿ-ում որքան է կարևորվում բժիշկների գիտելիքների մշտական բարձրացումը։ Մեր մասնագետներն անընդմեջ սովորում են լավագույն չափանիշներին համահունչ ախտորոշելու և բուժելու համար։

Ներկենտրոնային շարունակական մասնագիտական զարգացման եզակի ծրագրի իրականացումից զատ նրանք մասնակցում են միջազգային այնպիսի համաժողովների, որոնցում ներկայացվում են համաշխարհային մեծությունների նորագույն նվաճումներն ու բժշկական վերջին սերնդի տեխնոլոգիաների նորր հնարավորությունները։
Այս օրերին կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Լիանա Մարտիրոսյանը տպավորվել է Մոսկվայում կայացած «Մայր և մանուկ» կրթական համաժողովից։


Հիշեցնենք, որ նրա ղեկավարությամբ «Վարդանանց»-ի գինեկոլոգիական ծառայությունը համագործակցում է արտամարմնային բեղմնավորման բարձր արդյունքներ ապահովող իսրայելական ճանաչված BIRTH IVF կենտրոնի հետ։