Skip to content

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ի ԲԺԻՇԿՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՆԱԵՎ ԱՌՑԱՆՑ

Օրվա ցանկացած ժամին և ցանկացած վայրում «Վարդանանց» ՆԲԿ-ի բարձր որակավորում ունեցող մասնագետների խորհրդատվությունից շատերն են օգտվում Ucom-ի uDoctor հավելվածի միջոցով։

Մեր մասնագետներից բժիշկ ներզատաբան Մարի Ղասաբօղլյանը ևս ընդգրկված է այս ծրագրում։

Անդրադառնալով օստեոպորոզի խնդրին՝ նա նշում է, որ հիվանդությունն ախտորոշվում է 50 տարեկանից բարձր

      • յուրաքանչյուր երրորդ կնոջ
      • յուրաքանչյուր հինգերորդ տղամարդու մոտ:

 

Տարեկան արձանագրվող ավելի քան 3,5մլն կոտրվածք օստեոպորոզի հետևանք է:

 Օստեոպորոզի ռիսկի գործոններն են՝ 

      • վիտամին Դ-ի դեֆիցիտը
      • փոքր քանակությամբ կալցիումի ընդունումը
      • ալկոհոլի չարաշահումը
      • ծխելը
      • վահանագեղձի և հարվահանգեղձերի հիվանդությունները
      • դաշտանադադարը, հատկապես՝ վաղ։

 

Մարի Ղասաբօղլյանը հորդորում է հիվանդության կանխարգելման նպատակով վաղ տարիքից ապրել առողջ կենսակերպով և ֆիզիկական ակտիվությամբ։