Skip to content

«ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ը՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Ամորձու ուլրտրաձայնային հետազոտություն

 

Ուլտրաձայնային ախտորոշումը փոշտի օրգանների, մասնավորապես՝ ամորձիների պաթոլոգիաների հայտնաբերման անվտանգ և արագ եղանակ է։

«Վարդանանց» ՆԲԿ-ի սոնոգրաֆիստ Հասմիկ Ազիզյանը խորհուրդ է տալիս այդ հետազոտությունն անցնել, եթե առկա է՝

      • շոշափվող գոյացություն
      • ցավ
      • ամորձիների ասիմետրիա
      • վնասվածք։

Հայտնաբերված խնդիրները կարող են լինել աննշան կամ անհետաձգելի վիրահատական միջամտության կարիք ունեցող, ասենք՝ ամորձու ոլորում։

Մասնագետը նշում է, որ ավելի հաճախ դիմում են՝

      • վնասվածքների
      • ամորձիների քաղցկեղի
      • ամորձիների երակների լայնացման
      • բորբոքման
      • այտուցի
      • ճողվածքի դեպքում։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում թե էլ ի՞նչ ծառայություններ են տրամադրվում տղամարդկանց՝ կներկայացնենք հաջորդիվ։

Փորձառու մեր մասնագետներն աշխատում եմ վերջին սերնդի գործիքներով և առաջնորդվում աշխարհի լավագույն գործելակարգերով ու ուղեցույցներով։