Skip to content

«Վարդանանցի» գմբեթաձև դահլիճում բաց զեկույց-քննարկում. Ռադիոլոգիական հետազոտությունների եզրակացություններ գրելու արվեստը

«Վարդանանց» ՆԲԿ-ի ուժեղ կողմերից մեկն այն է, որ բոլոր մասնագետներն աշխատում են աշխարհի լավագույն կլինիկական ուղեցույցներով և գործելակարգերով։ Կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի ղեկավորությամբ նրանք տևական ժամանակ ակտիվորեն մասնակցում էին մեր երկրի առողջապահության ոլորտի համար մշակվող այդ փաստաթղթերի ստեղծման գործին։

Աշխարհի լավագույն ուղեցույցներով առաջնորդվելու սկզբունքը կենտրոնն ի սկզբանե է որդեգրել։ Առ այսօր մեր բժիշկներն ու բուժքույրերը շարունակաբար մասնագիտական թեստեր են հանձնում, բարդ դեպքերի քննարկումներ կազմակերպում։

Հուլիսի 8-ին, ժամը 16.00-ին «Վարդանանցի» գմբեթաձև դահլիճում կկայանա հերթական զեկույց-քննարկումը։

Ռադիոլոգիական ծառայության ղեկավար Անուշ Հովհաննիսյանը կներկայացնի ռադիոլոգիական հետազոտությունների եզրակացություններ գրելու արվեստը, ժամանակակից պահանջները։

Մասնագետների համար մուտքն ազատ է։