Skip to content

ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՈւՄԸ ԿՅԱՆՔ Է ՓՐԿՈւՄ

Դավիթը փոքրիկ տղա էր, երբ հոր մոտ աղիների քաղցկեղ հայտնաբերվեց։ Նա չի մոռանում հայրիկի տառապանքները։ Չի մոռանում նաև բժշկի խոսքը. «Եթե շուտ հայտնաբերվեր, ապա կյանքը կփրկվեր»։

Դավիթը Մ.-ն հիմա հասուն տղամարդ է ու շատ լավ գիտի այդ հիվանդության ռիսկերի, այդ թվում՝ ժառանգականության գործոնի մասին։

Գիտի նաև, որ հաստ և ուղիղ աղու քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող հիվանդություններից մեկն է և դրա բուժման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է վաղ հայտնաբերումից։

Ահա թե ինչու, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում նա ամեն տարի հետազոտություն է անցնում։

Դա կղանքի մեջ թաքնված արյան թեստ է։

 

Ի՞նչ է այն իրենից ներկայացնում

      • Պարզ և մատչելի թեստ, որի միջոցով կղանքում հայտնաբերվում են արյան հետքեր
      • Թույլ է տալիս վաղ ախտորոշել և կանխարգելել հաստ և ուղիղ աղիների քաղցկեղային հիվանդությունները
      • Օգնում է կողմնորոշվել հետագա հետազոտությունների անցկացման անհրաժեշտության հարցում:

Ու՞մ է ցուցված

      • 45-75 տարեկան բոլոր անձանց՝ տարին մեկ անգամ
      • 45 տարեկանից ցածր այն անձանց, ում մոտ առկա են ռիսկի հետևյալ գործոնները՝
        • անմիջական հարազատներից մեկի մոտ ախտորոշվել է աղիների քաղցկեղ
        • գրգռված աղիքի համախտանիշ կամ Կրոնի հիվանդություն
        • ծխախոտամոլություն
        • ձգձգվող փորկապություն
        • գիրություն
      • Ցանկացած տարիքի անձանց՝ կղանքում արյան հետքերի կամ կղանքի սև գունավորում դեպքում։

 

Կարևորեք Ձեր առողջությունը և հետազոտվեք,

եթե ռիսկային որևէ խմբում եք։

Աղիների քաղցկեղի վաղ հայտնաբերման և ճիշտ ուղղորդման դեպքում քաղցկեղի 10-ից 9-ը հնարավոր է արդյունավետ բուժել։

 

Իսկ թե ինչպե՞ս անցնել կղանքի մեջ թաքնված արյան թեստը, կներկայացնենք հաջորդիվ: