Skip to content

Վաղը Երևանում կմեկնարկի Հայ բժիշկների 5-րդ համագումարը

Չորս տարին մեկ Հայաստանում կազմակերպվող Հայ բժիշկների համագումարին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի տարբեր երկրների ծագումով հայ հարյուրավոր մասնագետներ։

Համագումարին մասնակից կլինեն ինչպես Արցախի, այնպես էլ մարզերի բժիշկները։

«Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության».

այս կարգախոսի ներքո աշխահի հայ բժիշկները կփոխանակեն ձեռք բերած փորձն ու գիտելիքը, լավագույն մասնագետների ներկայությամբ և օգնությամբ կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ, կկազմակերպվեն անվճար դասընթացներ, այդ թվում՝ ծնկահոդգի էնդոպրոթեզավորման կուրս։

5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահը «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։