Skip to content

Սննդատեսակներ, որոնցից պետք է խուսափել էկզեմայի ժամանակ

 

Մեզ հարցնում են

– Կա՞ն սննդատեսակներ, որոնցից պետք է խուսափել էկզեմայի ժամանակ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մաշկաբան Էդգար Ադիլխանյանը նշանակված բուժումն ընդունելուց բացի կարևորում է նաև ճիշտ սննդակարգը և դրական հույզերը։ Նա առաջին հերթին ներկայացնում է այն սննդամթերքների ցանկը, որոնք օգտակար են էկզեմայի դեպքում

      • տավարի անյուղ միսը
      • ճագարի կամ թռչնի միսը
      • շոգեխաշած կոտլետներ
      • գետի շոգեխաշած ձուկ
      • մսային արգանակներ
      • ջրային հիմքով, առանց շաքարի շիլաներ
      • կաղամբ, կանաչի
      • առանց շաքարի ցանկացած կաթնամթերք (կաթնաշոռ, մածուն, կեֆիր)։


Մասնագետը միաժամանակ հորդորում է էկզեմային դեպքում սննդակարգում չընդգրկել

      • քաղցրեղեն, հատկապես՝ ալյուր և շոկոլադ պարունակող
      • ալերգեն մրգեր (ցիտրուսային, կիվի, ծիրան և դեղձ)
      • համեմունքներ և աղ
      • կոնսերվանտներ և գունանյութեր պարունակող մթերքներ (յոգուրտներ, պաղպաղակ, լիմոնադ)
      • կիսաֆաբրիկատներ
      • Լոլիկ, եգիպտացորեն և կարտոֆիլ
      • հատապտուղների բոլոր տեսակները
      • Ալկոհոլ և սուրճ։


Ժամանակակից մաշկաբանության ձեռբերումները տպավորիչ են։ Միայն թե մասնագետին պետք է ժամանակին դիմել։

Խնդիրնե՞ր ունեք։ Մի՛ հապաղեք, զանգահարեք 010-59-21-00 հեռախոսահամարով և գրանցվեք մեր մասնագետի մոտ Ձեզ հարմար ժամին։
Մաշկի վարակիչ հիվանդությունների ախտորոշումը և բուժումը «Վարդանանց»-ում իրականացվում է ամենաժամանակակից մեթոդներով։