Skip to content

 ՊՍՈՐԻԱԶԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Սա առիթ է ամբողջ աշխարհում ոչ վարակիչ այս հիվանդության առաջացման, ընթացքի և բուժման մասին բարձրաձայնելու։

Պսորիազն աշխարհում ամենալայն տարածում գտած մաշկային հիվանդություններից մեկն է։

«Վարդանանց» ՆԲԿ-ի մաշկաբան Էդգար Ադիլխանյանն ընդգծում է, որ մասնագետին ժամանակին դիմելու և նրա ցուցումներին հետևելու դեպքում կարելի է հիվանդությունը երկար ժամանակ պահել կայուն ռեմիսիայի՝ ախտադադարի փուլում և ապրել առանց բարդացումների ու սրացումների:

Ցավոք, հաճախ մասնագետին դիմում են, երբ ինքնաբուժումը կամ բժշկի նշանակումները չկատարելը ծանր վիճակի են հասցրել, ինչը դժվարացնում է ցանկալի արդյունքին հասնելը:

Ինչու՞ է առաջանում պսորիազը։ Այս հարցի հստակ պատասխանը բժշկագիտությունը դեռևս չունի: Հայտնի է, որ այն հիմնականում արտահայտվում է

      • սթրեսներից հետո
      • ունի գենետիկ նախատրամադրվածություն:

Մաշկաբան Ադիլխանյանը նշում է, որ պսորիազը սկզբում կարող է արտահայտվել գլխամաշկին, հարականջային հատվածում, արմունկներին, ծնկներին կամ սեռական օրգանների մոտ:

Ժամանակին մասնագետին չդիմելու, անհրաժեշտ բուժումը չընդունելու և պահանջվող կենսակերպ չվարելու դեպքում այն կարող է տարածվել ամբողջ մարմնով:

Ահա թե ինչու, պսորիազի առաջին իսկ նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է դիմել մասնագետին։

Հակառակ դեպքում ցանավորումն ու թեփոտվածությունն այնքան տարածուն կդառնան, որ կպարտադրեն սահմանափակել շփումները:

Ժամանակին ախտորոշումը, ճիշտ բուժումը և կենսակերպն այս հիվանդության դեպքում կարևորագույն պահանջներ են։

Մի՛ հապաղեք։ Զանգահարե՛ք 010-592-100 հեռախոսահամարով և Ձեզ հարմար ժամին գրանցվեք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մասնագետի մոտ։

Ձեր խնդրին լուծում կտրվի աշխարհի ամենաժամանակակից մոտեցումներով։