Skip to content

ՊԱՏՎԱՍՏՎԵ՛Ք ԳՐԻՊԻ ԴԵՄ, ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ

Շատերս ենք մեր մաշկի վրա զգացել՝

      •  Գրիպը լուրջ հիվանդություն է
      • Երբեմն ծանր բարդությունների է հանգեցնում։

Գիտենք նաև, որ այդ հիվանդությունն առավել ծանր են տանում՝

փոքրիկները  տարեցները   ️քրոնիկ հիվանդները։

Իսկ մասնագետները հոդորում են՝

ՊԱՏՎԱՍՏՎԵ՛Ք, ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ։

Պատվաստման ենթակա են 6 ամսականից բարձր երեխաները և մեծահասակները՝ առանց տարիքային սահմանափակումների։

Գրիպի դեմ պատվաստումն առավել կարևոր է ռիսկային խմբերում գտնվողների համար՝

      • 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները
      • հղիները
      • 65 և բարձր տարիքի մեծահասակները
      • քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաները և մեծահասակները (բրոնխիալ ասթմա, շնչական քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, գիրություն, սրտանոթային քրոնիկ խնդիրներ, երիկամների քրոնիկ հիվանդություններ, քաղցկեղ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինք, և այլն):

Վաղուց արդեն ապացուցված է՝

      • պատվաստումը գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցն է:

«Վարդանանց» ՆԲԿ-ում գրիպ Ա և Բ տեսակների դեմ արդեն պատվաստումներ կատարվում են նաև վճարովի հիմունքներով։

Զանգահարե՛ք  010 (060) 592100 համարով, գրանցվեք և պատվաստվե՛ք։

Պատվաստումը կատարվում է ֆրանսիական SANOFI PASTEUR ֆիրմայի արտադրության VaxigripTetra պատվաստանյութով։