Skip to content

Որակյալ վնասվածքաբանական ծառայություն ամբուլատոր պայմաններում

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար, վնասվածքաբան, բ.գ.թ. Հրանտ Աշճյանը նշում է, որ վնասվածքները պատահում են անակնկալ և պահանջում անհապաղ բժշկական օգնություն։
Արդյունավետ և լիարժեք բուժօգնության հիմնական պայմաններն են՝

      • ճշգրիտ ախտորոշումը
      • օժանդակ՝ ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտությունները
      • հմուտ մասնագետները,

ովքեր հետազոտությունների արդյունքներով հաստատում են վերջնական ախտորոշումը և որոշում բուժման տակտիկան։
Հրանտ Աշճյանն ընդգծում է, որ որոշ վնասվածքների բուժումն անհրածեշտ է իրականացնել հիվանդանոցային պայմաններում: Սակայն շատ վնասվածքներ հնարավոր է բուժել ամբուլատոր պայմաններում՝ գիպսային անշարժացմամբ, տեղային անզգայացմամբ կամ առանց անզգայացման։
«Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնն ուժեղացնում է վնասվածքաբանական ծառայությունը։
Առավել հագեցված կետում ամբուլատոր պայմաններում ավելի լայն ընդգրկվածությամբ տարբեր վնասվածքների որակյալ բժշկական օգնություն կիրականացվի։

Կենտրոնում այժմ իրականացվող վնասվածքաբանական միջամտություններն են՝

      • հոդերի պունկցիա, դեղերի ներհոդային ներարկում
      • կոտրվածքների կոնսերվատիվ բուժում՝ գիպսային անշարժացումով
      • հարհոդային, հարջլային, հարկապանային բլոկադաներ
      • փոքր մետաղական կոնստրուկցիաների հեռացում
      • հոդերի և փափուկ հյուսվածքների վնասվածքների բուժում
      • հոդերի և ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների (արթրոզներ, օստեոխոնդրոզ) կոնսերվատիվ բուժում։

Վնասվածքաբանական ծառայության անհրաժեշտությո՞ւն ունեք։ Ձեր իսկ հարմարավետության համար դիմեք «Վարդանանց» ՆԲԿ։
Մի հապաղեք, զանգահարեք 010-59-21-00 և գրանցվեք։
Անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտությունները կանցնեք արագ
Վիրահատության և միջամտության համար կվճարեք ավելի քիչ, քանի որ դրանք կիրականացվեն առանց հիվանդանոց գնալու և հիվանդանոցային ենթակառուցվածքների համար վճարելու։
Մեր մասնագետները կօգնեն Ձեզ հնարավորինս արագ ապաքինվելու՝ ապահովելով կյանքի ավելի լավ՝ առանց ցավի որակ։

010-592-100
Վարդանանց 18