Skip to content

Շնորհավոր Ամանորի և Սուրբ Ծնունդ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի նվիրյալ բժիշկներ և բուժքույրեր, հարգելի աշխատակիցներ,

Շնորհավորում ենք Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Երկու օրից Երկիր մոլորակը կավարտի հերթական իր պտույտը և կբացի կյանքի մի նոր հատվածի՝ 2020 թվականի մաքուր էջը։

20/20-ը թող մեզ համար ոգեշնչման աղբյուր դառնա, նոր տարվա ցանկացած օր գունեղ և հետք թողնող լինի։

Վստահ ենք, որ Նոր տարում իրականանալու են ձեր բոլոր իղձերն ու նվիրական ցանկությունները։

Մաղթում ենք, որ խաղաղություն ու համերաշխություն լինի ամենուր՝ համայն աշխարհում, մեր երկրում։

2020 թվականին բոլորիդ ցանկանում ենք մասնագիտական և անձնական կյանքում առաջընթաց։
Ցանկանում ենք, որ Ձեր ընտանիքներում բոլորն առողջ լինեն և Ձեր օջախներում մշտապես թևածեն սերն ու երջանկությունը։ 

Սիրում ենք ձեզ՝

Լևոն Ալթունյան, Հարություն Մանգոյան, Արևիկ Մխիթարյան, Նելսոն Զուլոյան