Skip to content

ՄԻ ՓՐԿՎԱԾ ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Ուշագրավ դեպք «Վարդանանց»-ում

Պացիենտների անվտանգությունը «Վարդանանց» ՆԲԿ-ի գերակա նպատակն է։
Այս առումով ուշագրավ դեպք գրանցվեց մեր կենտրոնում։ Ի շնորհիվ մանկաբուժական ծառայության բուժքույր  Թամարա Մկրտչյանի մասնագիտական պրոֆեսիոնալիզմի և զգոնության՝ ճիշտ ժամանակին անհրաժեշտ օգնություն ցուցաբերվեց 2.5 տարեկան օտարերկրացի փոքրիկին։
Կենտրոնի սպասասրահում բուժքրոջ ուշադիր հայացքից չէր վրիպել կյանքին վտանգ սպառանցող խիստ դժվարացած շնչառությամբ փոքրիկը ծնողի գրկին։
Նա անմիջապես իրազեկել է մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանին՝ ապահովելով պացիենտի արտահերթ մուտքը և մասնակցելով անհետաձգելի բուժօգնությանը։
Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվել է առանց ժամանակի կորստի: Երեխայի վիճակը կայունացվել է և ապահովվել նրա տեղափոխումը մանկական բազմապրոֆիլ ստացիոնար։
Փոքրիկի վիճակն արդեն կայուն է։
Առողջություն և ժպիտներ ենք մաղթում նրան։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի թիմի համար այսպիսի միջադեպը, բուժքույր Թամարա Մկրտչյանի կողմից ցուցաբերված պրոֆեսիոնալիզմն ու զգոնությունը տրամաբանական են, քանզի հաճախորդամետությունը և այցելուների հանդեպ ուշադրությունը հռչակվել են որպես ֆիրմային վարքագիծ:
Կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանն այսօր Թամարա Մկրտչյանին Շնորհակալագիր հանձնեց «Մասնագիտական պարտականությունները կատարելիս հաճախորդի կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու համար»։