Skip to content

Մի՛ հետաձգեք այցելությունն ուրոլոգին

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ուրոլոգ Էդուարդ Վարդանյանը նշում է, որ ուրոլոգիական հիվանդությունները կարող են ունենալ տարբեր տեղակայում և ընդգրկում՝ երիկամներ, միզապարկ, շագանակագեղձ, սեռական օրգաններ։

Ուրոլոգիական հիվանդություններն ունենում են հետևյալ դրսևորումները՝

      • երիկամների, միզապարկի, շագանակագեղձի, առնանդամի, ամորձիների թարախա-բորբոքային հիվանդություններ
      • սեռավարակներ
      • երիկամային խիթ
      • շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա (գերաճ)
      • էնուրեզի՝ գիշերային ակամամիզություն
      • տղամարդու անպտղություն, տարիքային անդրոգենային անբավարարություն, վաղաժամ սերմնաժայթքման, սեռական թուլություն և այլն։

Փորձառու մասնագետն ընդգծում է առաջին իսկ նշանների դեպքում բժշկին դիմելու կարևորությունը։

Ամոթի կամ անհարմարավետության զգացումը երբեք չպետք է ետ պահի բժիշկ-ուրոլոգին դիմելուց։

Ունե՞ք նման խնդիր, ուրեմն մի՛ հետաձգեք, դիմե՛ք մասնագետին։

«Վարդանանց» ՆԲԿ-ի բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը, բավարար հագեցվածությունն ու հերթերի կառավարումը հնարավորություն կտան արագ և հարմարավետությամբ ստանալու անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը։

Մեր ուրոլոգները, առաջնորդվելով միջազգային ուղեցույցներով, կօգնեն Ձեզ ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական խնդիրների դեպքում։

Մի՛ հետաձգեք, զանգահարե՛ք 010-592100 համարով և գրանցվեք Ձեզ հարմար ժամին։