Skip to content

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄՈՏ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՈւՄ ԱՌՑԱՆՑ

Դուք շարունակում եք «Վարդանանցի» մասնագետների մոտ գրանցվել միայն հեռախոսազանգո՞վ։

Իզուր։ Շատերը դա անում են մեր կայքի միջոցով՝ թողնելով անվճար զանգի պատվեր կամ նախնական գրանցվելով առցանց։

 

Մեր կայքի «Գրաֆիկ» բաժնից կատարեք հետյալ քայլերը։

    • «Մասնագիտություն» պատուհանիկում ընտրեք Ձեզ անհրաժեշտ բժշկին
    • նրա անվան ուղղությամբ Ձեր այցի նախատեսած օրվա վանդակում, սլաքը պահելով աշխատաժամերի թվերի վրա, կտեսնեք «Նախնական գրանցում» բառը։ Սեղմեք թվերի վրա և
    • բացված պատուհանում գրանցեք՝
      • Ձեր անունը, ազգանունը
      • հեռախոսահամարն՝ այսպես՝ 041000000
      • այցի նախընտրելի ժամը։

Այս պարզ գործողությունները կատարելուց հետո հայտնված պատուհանում կկարդաք՝

«Նախնական գրանցումը հաջողությամբ կայացավ։ Հաստատման համար սպասեք օպերատորի զանգին»։

60 րոպեի ընթացքում Ձեզ կզանգահարի կենտրոնի աշխատակիցը և կհաստատի Ձեր գրանցումը՝ հաշվի առնելով նախընտրած մասնագետի արդեն առկա զբաղվածությունը։

Կարող եք նաև թողնել զանգի պատվեր՝

    • մուտք գործեք կայք՝ https://vcim.am/
    • վերևի աջ անկյունում սեղմեք «Պատվիրել զանգ» կոճակը
    • բացված պատուհանում գրանցեք Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը՝ 041000000։

Կհայտնվի «Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է» պատասխանը։

Կրկին սպասեք կենտրոնի աշխատակցի զանգին։ Գրանցումը կկատարվի՝ հաշվի առնելով բժշկի արդեն առկա զբաղվածությունը։

Օգտվե՛ք ստեղծված հարմարավետությունից։

010-592-100

Վարդանանց 18