Skip to content

Վիրաբույժների մեր թիմը

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի վիրաբուժական ծառայությունն իրականացնում է բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմը՝

      • ընդհանուր վիրաբույժ
      • էնդոկրին վիրաբույժ
      • վնասվածքաբան
      • պլաստիկ վիրաբույժներ
      • պրոկտոլոգներ
      • անոթային վիրաբույժ
      • ուրոլոգ։

Մեր մասնագետները կարևորում են վիրաբուժական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ինչը հնարավորություն է տալիս խնդիրը լուծել փոքր ծավալի վիրահատական միջամտություններով և ստանալ բուժման անթերի արդյունքներ։

Բոլոր վիրահատությունները կատարվում են  ժամանակակից մոտեցումներով՝ ապահովելով

      • նվազագույն վնասվածք
      • արագ վերականգնում ու առողջացում։

Վիրահատությունների ցավազրկման համար օգտագործվում են ժամանակակից դեղեր, ինչը բացառում է՝

      • ցավի զգացողությունը
      • անզգայացման անցանկալի հետևանքները:

«Վարդանանց» ՆԲԿ-ի վիրաբուժական ծառայությունում իրականացվում են

      1. բարորակ նորագոյացությունների հեռացում
      2. թարախա-բորբոքային պրոցեսների բուժում
      3. պլաստիկ և անոթային վիրահատություններ
      4. վերքերի առաջնային վիրաբուժական մշակում
      5. կրծքավանդակի և որովայնի խոռոչի պունկցիա և այլն։

Խնդի՞ր ունեք։ Ուրեմն, մի՛ թողեք, որ զարգանա։ Զանգահարե՛ք 010-59-21-00 համարով և գրանցվեք մեր մասնագետի մոտ Ձեզ հարմար ժամին։

Վիրաբուժական մեր ծառայությունում պատրաստ են Ձեզ օգնելու ինչպես սուր, այնպես էլ՝ քրոնիկ հիվանդությունների դեպքում։