Skip to content

ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ «ՎԱՐԴԱՆԱՆՑ»-Ը ԿԱՇԽԱՏԻ

Դուք արդեն գիտեք, որ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի դռները Ձեր առջև բաց են ինչպես շաբաթ, այնպես էլ՝ տոնական օրերին։ 

Դա ի սկզբանե որդեգրված սկզբունք է՝ ուղղված Ձեր առողջության պահպանմանն ու ժամանակի խնայողությանը։

 

Մայիսի 9–ին, ժամը 10։00-ից մինչև 14։30-ը

«Վարդանանց» ՆԲԿ-ում խորհրդատվություն կտրամադրեն՝

      • թերապևտներ
        • Աննա Ավետիսյանը և Գոհար Ղազանչյանը
      • մանկաբույժ
        • Անահիտ Ղուկասյանը
      • ներզատաբան
        • Մարի Ղասաբօղլյանը
      • սրտաբան
        • Քնարիկ Արեստակյանը
      • քիթ-կոկորդ-ականջաբան
        • Նունե Բաղդասարյանը
      • սոնոգրաֆիստ
        • Անահիտ Ճանճապանյանը
      • ռենտգենոլոգ
        • Սոնա Պետրոսյանը։

 

Միաժամանակ կիրականացվեն լաբորատոր հետազոտություններ՝ նմուշառումը կատարելով մինչև ժամը 13.00-ն։

Ժամը 10։00-ից մինչև 14։30-ը կարող եք օգտվել նաև մեր դեղատան ծառայություններից։

 

Կարևորե՛ք Ձեր առողջությունը և

մի՛ հետաձգեք առողջական Ձեր խնդիրների լուծումը։

 

 Զանգահարե՛ք (+374) 060 592100 հեռախոսահամարով և գրանցվեք։

«Վարդանանց»-ում ձեռնարկված են կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցառումները թագավարակային հիվանդությունից Ձեզ զերծ պահելու համար։