Skip to content

Ճշգրիտ հետազոտություներ ճշգրիտ ախտորոշման համար

Ճշգրիտ ախտորոշումն անհնար է առանց լաբորատոր ճշգրիտ հետազոտություների։

«Վարդանանցի» կլինիկական լաբորատորիայում ամենաժամանակակից սարքավորումներով ավտոմատ ռեժիմով իրականացվում են

      • կլինիկական
      • հեմատոլոգիական
      • կենսաքիմիական
      • իմունոլոգիական
      • հորմոնալ
      • բջջաբանական և այլ հետազոտություններ:
      • Մեր լաբորատորիայում արյան, մեզի և այլ կենսանմուշների ավելի քան 200 անուն հետազոտություններ են կատարվում։

Մինչև ժամը 15.00-ն հանձնած շատ նմուշների հետազոտությունների արդյունքներն էլեկտոնային փոստով պացիենտին են ուղարկվում նույն օրը, ժամը 18-ից մինչև 20.00-ն։

Առանձին հետազոտություններ, օրինակ՝ մանրէաբանական, հյուսավածքաբանական, բջջաբանական, ՊՇՌ և այլն, իրականացվում են ավելի երկար ժամանակում։ Հետևաբար, պատասխանները կարող են տրամադրվել 2-5 օրվա ընթաքում։

Ժամկետները կարող եք հստակեցնել ընդունարանում։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր կենտրոնում։

Մեր բուժքույրը պատրաստ է այցելելու Ձեր տուն՝ լաբորատոր հետազոտության համար արյան և այլ կենսանմուշ վերցնելու համար։