Skip to content

Ճառագայթում. իրականություն և առասպել

Շատերն են վախենում ճառագայթումից՝ այն ընկալելով որպես անտեսանելի, ոչ նյութական և մահացու երևույթ:

Ո՞րն է իրականությունը…

    • Զարգացած արդյունաբերական երկրներում ապրող մարդիկ շատ ավելի ռադիոակտիվ են, քան երկու հարյուր տարի առաջ ապրած մեր նախնիները:
    • Ռենտգեն ճառագայթումը թեև առողջության համար վտանգավոր է, հնարավոր է դարձել նրա վնասակար ազդեցությունը նվազագույնի հասցնել:

Ավելի քան հարյուր տարի է, ինչ ռենտգենյան ճառագայթներն օգտագործվում են ախտորոշման նպատակով։

    • Վիլհելմ Ռենտգենի կողմից ռենտգեն սարքի ստեղծումից ի վեր այն մեծ փոփոխությունների է ենթարկվել, սակայն նրա աշխատանքի սկզբունքը մնացել է նույնը:

«Վարդանանց» ՆԲԿ-ի ռենտգենոլոգներ Լիանա Հովհաննիսյանը և Սոնա Պետրոսյանը ռենտգենյան ճառագայթների մասին ներկայացնում են հետաքրքիր փաստեր, որոնք, միգուցե, կփոխեն ճառագայթման մասին Ձեր կարծիքը:

  • «Lեգո» խաղալիքների մասերը պարունակում են բարիումի սուլֆատ, և դա աննպատակ չէ: Հաճախ երեխաները կուլ են տալիս լեգոյի փոքրիկ տարրեր, և ռենտգենյան հետազոտության ժամանակ բարիումի աղի առկայությունն օգնում է տեսանելի դարձնել խաղալիքն ու արագ գտնել այն: Բարիումի սուլֆատը ջրի մեջ չի լուծվում, ուստի մարդու համար անվնաս է:
  •  Նյու Յորքի Կենտրոնական կայարանի կառուցման ժամանակ, երբ ճառագայթման մասին դեռ չգիտեին, օգտագործվել է ռադիոակտիվ գրանիտ: Արդյունքում, կայարանի շենքն ավելի բարձր ճառագայթման ֆոն ունի, քան միջին հզորության ԱԷԿ-ը:
  • Հազվադեպ ճառագայթման արդյունքում աչքի եղջրաթաղանթը կարող է փոխել գույնը: Չեռնոբիլի պայթյունից հետո կայանի հրդեհամարման աշխատանքներին մասնակցողներից առաջիններից մեկը Վլադիմիր Պրավիկն էր։ Դրանից հետո նրա աչքերը շագանակագույնից փոխվեցին կապույտի:
  • Օդաչուները և ինքնաթիռի անձնակազմը տարեկան ճառագայթման ավելի բարձր դոզա են ստանում, քան ատոմակայանների աշխատողները: Նրանք պաշտոնապես դասակարգվում են «ճառագայթային պայմաններում աշխատողներ»:
  • Ճառագայթման միանվագ դոզան չի կարող առաջացնել մուտացիաներ, սա առասպել է:
  •  Ժամանակակից մեգապոլիսի բնակիչն ավելի շատ ճառագայթում է հաղորդում, քան բջջային հեռախոսը:
  •  Բետոնե պատերն օգնում են նվազեցնել ճառագայթումը, բայց ժամանակի ընթացքում կուտակելով այն, իրենք են դառնում ճառագայթման աղբյուր: Այդ իսկ պատճառով բետոնե շինությունները հարկավոր է հաճախ օդափոխել։
  •  Օրը մոտ 20 գլանակ ծխողը տարվա ընթացքում ստանում է մոտ 300 ռենտգեն հետազոտությանը համարժեք ճառագայթման դոզա: Դա պայմանավորված է ծխի մեջ առկա ռադիոակտիվ իզոտոպերով: