Skip to content

Ճանաչեք մեր մասնագետներին

Ձեզ ժպտացող երիտասարդ, գեղեցկադեմ այս բժշկուհին Ալվարդ  Տեր-Կարապետյանն է՝ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի ճապոնական արտադրության հզոր համակարգչային շերտագրիչով (ՀՇ) Սևանի նորակառույց բժշկական կենտրոնում հետազոտություններ իրականացնող ռադիոլոգը։

Մասնագիտական նրա պրպտումները սկսվել են Հայդելբերգի համալսարանական կլինիկայում 1.5 տարի վերապատրաստումից, այն էլ որպես DAAD կրթաթոշակակիր։  Այնտեղ թոքային, ներքին հիվանդությունների, վիրաբուժական կլինիկաներում մասնակցել է ՀՇ և MRI հետազոտություններին: Իսկ ախտորոշման և ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքում, արդեն Հյուր գիտնականի կարգավիճակում, մասնակցել է գիտահետազոտական փորձերին՝ դառնալով գիտական հոդվածի առաջին հեղինակ:

2019թ. Ալվարդ  Տեր-Կարապետյանը Եվրոպայի ռադիոլոգների ասոցիացիայի Վիեննայում կայացած գիտաժողովում ներկայացրել է գիտական իր աշխատանքը։ 

Անցած կես տարում «Վարդանանց» ՆԲԿ-ի ճապոնական արտադրության 160 շերտ սկանավորման հնարավորությամբ համակարգչային շերտագրիչով (ՀՇ)  Սևանի բժշկական կենտրոնում կատարվել է 1000 հետազոտություն։

Մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցների մասնագետները որտեղի՞ց իմանային, որ Գեղարքունիքի մարզից ընդունվող շտապ վիրահատական կամ նեղ մասնագիտական բուժման կարիք ունեցող հիվանդին Սևանում ՀՇ իրականացնողն ու ուղղորդողը նման փորձառություն ունի։ Ու եթե նախկինում ինչ-որ տեղ վերապահումով էին մոտենում, ապա հիմա վստահում են, երբեմն անգամ խորհրդակցում նրա հետ։ 

Սևանում «Վարդանանց»-ի ՀՇ ծառայության աշխատանքային ժամերն են

Երկուշաբթիից ուրբաթ օրերին՝

    • ժամը 9։00-17։00-ն,

ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝

    • շարունակական հերթապահություն։