Skip to content

Ձեզ մտահոգում են վերջույթների ցավե՞րը

Ձեզ մոտ ի հայտ են եկել վերջույթների տարատեսակ ցավեր, որոնք՝

    • ձգվում են արդեն ավելի քան 10 օր
    • ուղեկցվում են վերջույթի թուլությամբ և/կամ թմրածությամբ
    • կայուն են սկսված բուժման հանդեպ։

 Ուրեմն, ճիշտ ժամանակն է Էլեկտրանեյրոմիոգրաֆիական հետազոտություն անցնելու։

Զանգահարե՛ք +374 10592100 հեռախոսահամարով և գրանցվե՛ք։

Դուք չգիտեք, թե ի՞նչ է Էլեկտրանեյրոմիոգրաֆիան (ԷՆՄԳ)։

«Վարդանանց» ՆԲԿ-ի նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանը պարզաբանում է, որ դա ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության ստուգումն ու գրառումն է հատուկ սարքի միջոցով։

ԷՆՄԳ-ն թույլ կտա գնահատել՝

    • նյարդը վնասված է, թե ոչ
    • հատկապես ո՞ր նյարդերն են վնասված
    • ի՞նչ աստիճանի է վնասվածքը
    • ի՞նչ բուժում է հարկավոր
    • ո՞րն է բուժման հավանական տևողությունը
    • ինչպիսի՞ն կլինեն բուժման հավանական ելքերը։

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը և երբ կտրամադրվի պատասխանը՝ հաջորդիվ։

Հոգացե՛ք Ձեր առողջության մասին։ Դիմեք մեզ և հետազոտվեք վերջին սերնդի սարքով։

«Վարդանանցի» փորձառու մասնագետը կախտորոշի և կբուժի Ձեզ՝ առաջնորդվելով միջազգային ժամանակակից ուղեցույցներով։