Skip to content

Հետաքրքիր ծրագրերը միավորել են տարբեր ոլորտի մասնագետներին

«Ալթ-Հելթ» առողջապահական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ընթացքում հիմնականում  քննարկվել են «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հետ համագործակցության ընդլայնմանը և համատեղ ծրագրերն առավել արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր։

Հիմնադրամի տնօրեն Վահագն Ղազարյանը նախ ներկաներին ծանոթացրել է անցած չորս ամսվա ընթացքում «Վարդանանց»-ի հետ իրականացված աշխատանքները, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի բժիշկների համար գիտագործնական սեմինարների անցկացում, մարզում նեղ մասնագետների հասանելիության ապահովմանն ուղղված աշխատանքներ։

Մտքերի առարկայական փոխանակումներ են տեղի ունեցել առաջիկա հետաքրքիր ծրագրերի քննարկման ժամանակ։