Skip to content

Հարություն Մանգոյանի պարտադիր պահանջն ի նպաստ պացիենտի

   Դուք արդեն գիտեք, որ «Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետներն աշխատում են աշխարհի լավագույն ուղեցույցներով ու գործելակարգերով։ Կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանի մեկնաբանությամբ դա այցելուներին զարգացող բժշկագիտության նվաճումներին համահունչ ախտորոշելու, բուժելու և վարելու նպատակով ի սկզբանե որդեգրված քաղաքականություն է, Վարդանանցում» բժիշկ աշխատելու պարտադիր նախապայման։
«Վարդանանց» ՆԲԿ-ում մշակվել և ներդրվել է ներկենտրոնային շարունակական մասնագիտական զարգացման եզակի մի ծրագիր։ Հենց այս ծրագիրն է, որ բժիշկներին շարունակաբար պարտադրում է հետևել իրենց մասնագիտության ուղղությամբ աշխարհում արձանագրվող նորություններին։ Չէ որ ամեն ամիս նրանք գրավոր քննություն են հանձնում հատուկ մշակված MCQ հարցաշարերով։
Մասնագիտական մշտական զարգացումը և ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառումը «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն, «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի գիտական ղեկավար, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական կրթության անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Մանգոյանի ամենաառջին պայման-պահանջն է։
Ի նպաստ պացիենտի…

010-592-100
Վարդանանց 18