Skip to content

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՇԵՐՏԱԳՐՈՒՄԸ ՃՇԳՐԻՏ ԱՇԽՏՈՐՈՇՈՒՄ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ

«Ցանկանում եմ հետազոտվել Սևանում գտնվող ձեր համակարգչային շերտագրման սարքով։ Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ հակացուցումներ կան և ի՞նչպես կարող եմ նախապես ժամ պայմանավորվել»,-մեզ գրում է Հասմիկ Գ.-ը։  

Հետազոտություններն իրակնացնող ռադիոլոգ Ալվարդ Տեր-Կարապետյանը ներկայացնում է համակարգչային շերտագրման հակացուցումները՝

      • հղիություն
      • յոդի նկատմամբ ալերգիա
      • երիկամային անբավարարություն
      • թիրիոտոքսիկոզ։

Մասնագետը հավելում է, որ համակարգչային շերտագրումը հնարավորություն է տալիս ճշգրտությամբ ախտորոշել գրեթե բոլոր օրգան-համակարգերի ախտահարումները՝

      • գլխուղեղ
      • պարանոց
      • կրծքավանդակ
      • որովայնի խոռոչ և փոքր կոնք
      • սիրտ
      • վերջույթներ
      • անոթային համակարգ (անգիոգրաֆիա)։

Փորձառու ռադիոլոգ  Տեր-Կարապետյանը համակարգչային շերտագրումն անփոխարինելի է համարում վնասվածքների ախտորոշման ժամանակ՝ ոսկրային կոտրվածքներ, ողնաշարի վնասվածքներ, գլխուղեղի վնասվածքներ, արյուազեղումներ և այլն։

Բաց մի թողեք ճշգրիտ ախտորոշում ստանալու հնարավորությունը։

Զանգահարե՛ք 044-15-16-75 համարով և գրանցվե՛ք։

Հասցեն՝ Գեղարքունիքի մարզ, Սևան, Նաիրյան փող., 169 շենք,  Սևանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենք։

Աշխատանքային ժամերն են՝

      • Երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9։00-ից մինչև 17։00-ն,
      • ոչ աշխատանքային օրերին՝ 24-ժամյա հերթապահություն։

Հետևեք ռադիոլոգ Ալվարդ Տեր-Կարապետյանի ֆեյսբուքյան էջին:

Գնացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: