Skip to content

Կրկին անվճար սեմինար մարզային բժիշկների համար

Սիրով տեղեկացնում ենք, որ վաղը՝ հոկտեմբերի 4-ին, «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը և «Ալթհելթ» առողջապահական, կրթական հիմնադրամը մարզային բժիշկների համար կազմակերպում են անվճար երկրորդ սեմինարը։

Բացման խոսքով հանդես կգա «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը։

Դասընթացն այս անգամ նվիրված է հաճախ հանդիպող հիվանդությանը։ ներզատաբան Մարի Ղասաբօղլյանը մարզային բժիշկներին կներկայացնի շաքարային դիաբետի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները։

Մասնակիցներին կտրամադրվեն ՇՄԶ կրեդիտներ։