Skip to content

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՉԻ ԱԽՏՈՐՈՇՎՈՒՄ ՊՇՌ ԹԵՍՏՈՎ

Այո, Դուք ճիշտ ընկալեցիք միտքը։ Ներկայացնում ենք Ձեզ իրականությունը։

Յուրաքանչյուր հետազոտություն ունի իր զգայնության և առանձնահատկության (սպեցիֆիկության) սահմանները։

Զգայնության ցուցանիշը նշանակում է, որ որոշ դեպքերում թեստը չի նույնականացնում հիվանդությունը վերջինիս առկայության դեպքում  (կեղծ բացասական արդյունք), կամ ընդհակառակը՝ հիվանդություն չկա, սակայն թեստը վկայում է վերջինիս առկայության մասին (կեղծ դրական արդյունք)։ Առանձնահատկության ցուցանիշը նշանակում է, որ թեստը լինում է դրական ոչ միայն այդ հիվանդության ժամանակ։

Տրամաբանական է, որ առավելագույն ճշգրտության հասնելու ճանապարհը մեկ թեստի «թույլ» կողմերը այլ հետազոտությունների «ուժեղ»-ներով համալրելն է: Ինչպես միշտ, ճշմարտությունը ոսկե միջինն է՝ բժշկության ոլորտում այն գտնվում է տարբեր մեթոդների և հետազոտությունների խաչման կետում:

Կորոնավիրուսային վարակը նմանատիպ իրավիճակների դասական օրինակն է։ Այսպես, ըստ հեղինակավոր աղբյուրների՝ ՊՇՌ-ն բնութագրվում է 70-90% զգայնությամբ և ավելի քան 95% առանձնահատկությամբ։ Կարևոր է նշել, որ այս ցուցանիշները հաշվի չեն առնում  նմուշառողի հմտությունները և  լաբորատորիայի բնութագրերրը։

Սա նշանակում է, որ բացասական ՊՇՌ-ի դեպքում առկա է հիվանդության նվազագույնը 20% ռիսկ։

Ինչպե՞ս լրացնել ճշգրտության այս բացը։

Հայտնի է, որ կորոնավիրուսային վարակը բնութագրվում է լիմֆոցիտների քանակի նվազմամբ, C–ռեակտիվ սպիտակուցի և ֆերիտինի աճով։ Իսկ թոքի ուլտրաձայնային հետազոտությամբ (սոնոգրաֆիայով) կամ համակարգչային շերտագրությամբ (КТ-ով)  դիտվում են բնորոշ փոփոխություններ, որոնք կարող են նույնիսկ նախորդել գանգատներին։ Պատկերը լրացվում է պացիենտի հիվանդության և համաճարակաբանական պատմությունների վերլուծությամբ։

Միայն այս ամբողջական պատկերի վերլուծությունն է ախտորոշման հաջողության բանաձևը։

Անդրադառնալով մեր վերնագրին՝ նշենք, որ միայն նման համալիր մոտեցման ներքո է ՊՇՌ-ն վերագտնում իր արժանի տեղը։

«Վարդանանց»ՆԲԿ-ի բժիշկները մշակել են միասնական գործողություների փաթեթ, որտեղ ընդգրկված են վերոնշյալ բոլոր թեստերը՝ ներառելով նաև բժիշկ-վարակաբանի խորհրդատվությունը։

«Վարդանանց»-ում արդեն ունենք այս մոտեցման գործնական կիրառման սեփական, օրեցօր աճող փորձը:

Արդյունքները միանշանակ վկայում են մոտեցման արդյունավետության մասին։ Այս մոտեցումն, ի տարբերություն միայն ՊՇՌ թեստավորման, ավելի քան 99% դեպքերում տալիս է սպառիչ պատասխաններ և ոչ թե գեներացնում նոր հարցեր։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում պատրաստակամ են ցանկացած քաղաքացու մոտ առավելագույն ճշգրտությամբ ախտորոշել կորոնավիրուսային վարակը՝ օգտագործելով մշակված գործելակարգի համալիր մոտեցումը, որտեղ յուրաքանչյուր թեստ իր ուրույն տեղն ունի։ Իսկ ուշադրության կենտրոնում պացիենտն է իր շահերով և լավագույն արդյունքների սպասումներով։

Այդ նպատակով մշակված է «Հակավարակ» փաթեթը, որը կարելի է պատվիրել զանգերի կենտրոնի և էլեկտրոնային գրանցման համակարգի միջոցով։

Զանգահարեք 060-592100, պատվիրեք զանգ առցանց՝ https://vcim.am/պատվիրել-զանգ/ ,  գրանցվեք և առողջ եղեք։