Skip to content

ԽՈՐՀՈՒՐԴ  Է ՏԱԼԻՍ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԸ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը բոլորին շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթում, որ բոլոր ընտանիքներում միայն ուրախություն, հաջողություններ և ներդաշնակություն լինեն։  

Կենտրոնի գինեկոլոգ  Նորայր Ղուկասյանն իր բարեմաղթանքներն ուղղում է  հատկապես մայրանալ ցանկացողներին։

«Կնոջ կյանքի ամենակարևոր ու լուսավոր պահերից մեկը երեխայի լույս աշխարհ գալն է»։

«Յուրաքանչյուր ծննդաբերություն բժշկի համար մի փոքրիկ պատերազմ է, որի ժամանակ պետք է ճիշտ զինվել՝ հոգեպես և ֆիզիկապես ճիշտ պատրաստել հղիին, որպեսզի հաղթանակն անխուսափելի լինի: Հղիներն ունենում են վախեր, նախածննդյան անհանգստություններ, որոնք երբեմն հանգեցնում են սխալ որոշումներ կայացնելուն»,-ասում է փորձառու մասնագետը։

Նորայր Ղուկասյանը խորհուրդ է տալիս՝ խուսափել կեսարյան հատումից։

Պրոֆեսիոնալն այն կարծիքին է, որ բոլոր հղիները, ում մոտ  

      • պտղի ճիշտ անդամադասավորություն կա
      • չունեն ուղեկցող հիվանդություններ
      • շեղումներ առկա չեն՝

պետք է ծննդաբերեն դասական ճանապարհով՝ լինելով բնությանը համահունչ:

 Կեսարյան հատումը վիրաբուժական միջամտություն է, որի բացարձակ ցուցումներից են՝

      • առաջադիր ընկերք
      • պտղի միջաձիգ կամ թեք դրություն
      • կլինիկական նեղ կոնք
      • ՆՏՊՎՇ արյունահոսություն
      • խոշոր պտուղ և
      • ուղեկցող մի շարք այլ գենիտալ ու էքստրագենիտալ խնդիրներ:

«Ինձ համար առանց ցուցում կեսարյան հատումը հաշմանդամության մի ձև է՝  

      • այն սպի է արգանդի վրա, որը կինը պետք է կրի ամբողջ կյանքի ընթացքում
      • կեսարյան հատումներն ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան դասական ծննդաբերությունները և հետագա կյանքի ընթացքում կնոջից ավելի շատ խնամք է պահանջվում»,-ասում է մասնագետը։

Պատրաստվո՞ւմ եք մայրանալ։
«Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետները բժշկական բոլոր գործողություններն իրականացնում են միջազգային լավագույն ուղեցույցներով և վերջին սերնդի գործիքներով։
Զանգահարե՛ք 010-59-21-00, գրանցվե՛ք և կստանաք՝

      • ուշադիր ու հոգատար վերաբերմունք,
      • առանց հերթերի, Ձեզ հարմար ժամերին այցելություն,
      • այլ մասնագետների բարձրակարգ խոհրդատվություն,
      • անձնական տվյալների գաղտնիություն։

Մաղթում ենք երջանկ մայրություն։