Skip to content

Լյարդի հիվանդությունների ոչ ինվազիվ ախտորոշման նոր հնարավորությունները

Անցած շաբաթ օրը ԵՊԲՀ Միքայելյան համալսարանական վիրաբուժության ինստիտուտում այս թեմայի շուրջ քննարկումներին մասնակցում էին առաջատար մասնագետները, այդ թվում՝ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնից։
«Մեծահասակների լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդանդություն՝ ներկա վիճակը և հեռանկարները» թեմայով զեկուցումով հանդես եկավ «Վարդանանց» ՆԲԿ-ի գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ Քրիստինա Հարությունյանը (ղեկավար՝ Աննա Բաբաջանյան)։
Մասնագետներն անդրադարձան նաև հետևյալ թեմաներին՝

      • լյարդի դիֆուզ ախտահարումների կլինիկա-լաբորատոր ախտորոշումը
      •  լյարդի դիֆուզ ախտահարումների մուլտիպարամետրիկ ախտորոշում։

Ներկայացված թեմաների շուրջ ծավալվեցին մտքերի փոխանակումներ։
«Վարդանանց» ՆԲԿ-ի մասնագետներն, ամենօրյա աշխատանքում առաջնորդվելով աշխարհի լավագույն ուղեցույցներով, մշտապես խորացնում են իրենց գիտելիքները, հաղորդակցվում կոլեգաների հետ, քննարկում նորագույն մոտեցումները: