Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ ՔՐՈՆԻԿ ԵՂՆՋԱՑԱՆԻ ԴԵՊՔՈւՄ

Ձեր մաշկի վրա պարբերաբար նկատում եք քոր առաջացնող վարդագույն, շոշափվող բլիթնե՞ր, որոնք մնում են վեց շաբաթ կամ ավելի: Ուրեմն պետք է մտածեք քրոնիկ եղնջացանի մասին։

«Վարդանանց» ՆԲԿ-ի ալերգոլոգ Մարիամ Մովսիսյանն ընդգծում է, որ քրոնիկ եղնջացանը կարող է նաև առաջացնել՝

      • անհանգստության
      • հիասթափության
      • ընկճվածության զգացում։

Ինչպե՞ս բարելավել վիճակը։

Ալերգոլոգն նշում է, որ բուժման մոտեցումները տարբեր են և խորհուրդ է տալիս՝

      • ալերգոլոգի հետ ընտրեք Ձեզ համար առավել արդյունավետ դեղամիջոցը։
      • մասնագետը կօգնի Ձեզ ճանաչելու ցանի առաջացմանը հրահրող գործոնները, որոնցից պետք է խուսափեք։
      • փորձեք ամենօրյա գրառումներ կատարել Ձեր սննդի, դեղերի, սթրեսորների, ֆիզիկական ծանրաբեռնվածության և տաք կամ սառը ջերմաստիճանի ազդեցության վերաբերյալ:
      • աշխատեք լինել համբերատար, նվազեցնել Ձեր սթրեսները։

«Վարդանանց» ՆԲԿ-ում ալերգիկ հիվանդությունների ախտորոշումը և բուժումն իրականացվում են ժամանակակից մոտեցումներով։

Զանգահարե՛ք 010- 59-21-00, գրանցվեք մեր մասնագետի մոտ, և ալերգիան կդադարի Ձեզ համար խնդիր լինել։