Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ՇԱՀԵԼ ՀԱՎԵԼՅԱԼ ՄԵԿ ՕՐ ԱՄԵՆ ՏԱՐԻ

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն առաջարկում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խնայել իրենց ժամանակը և  ԹԵՐԱՊԵՎՏԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈւԹՅՈւՆՆ անցնել ԱՌՑԱՆՑ։

Ահա թե ինչպես կարող եք այն անցնել։  

      • Այցելեք «Վարդանանց» ՆԲԿ-ի կայքէջ՝ https://vcim.am/
      • էկրանի վերին ձախ հատվածում սեղմեք ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ վերնագրի վրա
      • բացված էջում սեղմեք ԲՈւԺԶՆՆՈւՄ գծանկարի վրա։

Ուշադիր լրացրեք Ձեր առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթը՝

      • նշում կատարելով այն վանդակներում, որոնց համապատասխանող գանգատներն ունեցել եք վերջին 30 օրվա ընթացքում։

Հարցաթերթիկը լրացնելուց հետո սեղմեք կարմիր վանդակի վրա գրված ՈւՂԱՐԿԵԼ բառի վրա։

Համակարգը Ձեզ կտրամադրի Ձեր կողմից լրացված հարցաթերթը PDF ձևաչափով, որը կպահպանվի նաև «Վարդանանց»-ի դարանում։

ԴԺՎԱՐԱՆԱԼՈւ ԴԵՊՔՈւՄ ՕԳՏՎԵՔ ՏԵՍԱՈւՂԵՑՈւՅՑԻՑ։

Ընդգրկուն այս հարցաթերթիկին հանգիստ պայմաններում տրված պատասխանները, ինչպես նաև նախօրոք կատարված լաբորատոր ու գործիքային Ձեր հետազոտությունների արդյունքները թերապևտին լիարժեք տեղեկատվություն կտրամադրեն Ձեր առողջական վիճակը գնահատելու և եզրակացություն տալու համար։

Խնայե՛ք Ձեր ժամանակը և թերապևտին անհրաժեշտ հարցերին պատասխանեք առցանց՝ Ձեզ հարմար պահին։