Skip to content

Ինչպե՞ս նախապատրաստվել Էլեկտրանեյրոմիոգրաֆիական հետազոտությանը

Վերջույթների շարունակվող ցավերի, թուլության կամ թմրածության դեպքում նախորդիվ Ձեզ առաջարկվեց Էլեկտրանեյրոմիոգրաֆիական հետազոտություն անցնել։

Իսկ ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը։

Ծայրամասային նյարդերի էլեկտրական հաղորդչականության գործիքային հետազոտության ճշգրտությունն ապահովելու համար «Վարդանանցի» նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանն անհրաժեշտ է համարում՝

      • առնվազն 3 ժամ առաջ խուսափել ծխախոտից և կոֆեինից
      • առնվազն 1 օր առաջ խուսափել մաշկի քսուքներից և լոսյոններից
      • Կրել հարմար զգեստ՝ ապահովելով վերջույթների ազատ հասանելիությունը։

Բժշկին նախապես տեղեկացնել՝

      • սրտի ռիթմավարի առկայության (եթե ունեք)
      • կանոնավոր ընդունվող դեղերի մասին։

 Հետազոտության միջին տևողությունը 20-30 րոպե է, խորհրդատվության հետ միասին՝ մինչև 40 րոպե։

Պատասխանը տրամադրվում է նույն օրը, հետազոտության ավարտից մոտ 30 րոպե անց։

Որոշ բարդ և լրացուցիչ վերլուծություն պահանջող դեպքերում պատասխանը կտրամադրվի հաջորդ օրը, մինչև 12:00-ն՝ առձեռն և էլեկտրոնային տարբերակով։

Հոգացե՛ք Ձեր առողջության մասին։ Դիմեք մեզ և հետազոտվեք վերջին սերնդի սարքով։

Զանգահարե՛ք +374 10592100 հեռախոսահամարով և գրանցվե՛ք։

«Վարդանանցի» փորձառու մասնագետը կախտորոշի և կբուժի Ձեզ՝ առաջնորդվելով միջազգային ժամանակակից ուղեցույցներով։