Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԽՈւՍԱՓԵԼ ՄԱՀՎԱՆ ԵԼՔԻՑ ԹԱԳԱՎԱՐԱԿԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈւԹՅԱՆ ԴԵՊՔՈւՄ

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ թագավարակային հիվանդության վաղ փուլում իմունային համակարգի ժամանակավոր ճնշումը կօգնի խուսափել ծանր ախտանիշներից և, որ առավել կարևոր է՝ կանխել ցիտոկինային փոթորկի հետեւանքով առաջացող մահը։ Այս մասին տեղեկացնում է Journal of Medical Virology ամսագիրը:

Գիտնականներն իմունային համակարգի ծանրաբեռնվածության առաջացումը ի ցույց են դրել մաթեմատիկական մոդելավորման միջոցով օրգանիզմի պաշտպանական երկու համակարգի միջև փոխազդեցությամբ:

Օրգանիզմում հայտնված վիրուսի դեմ պայքարին առաջինը միանում է բնածին իմունիտետը: Առաջին ախտանիշերից մի քանի օր անց ակտիվանում է հարմարվողական (adaptive) իմունիտետը, որը գործարկում են Т և B բջիջները:

Օրինակ՝ գրիպով վարակվելու դեպքում բնածին իմունային պատասխանը վիրուսային գրեթե բոլոր մասնիկները ոչնչացնում է մինչև հարմարվողական համակարգը կսկսի գործել: Իսկ COVID-19-ն ավելի դանդաղ է զարգանում, քան գրիպը, ինչի հետևանքով ադապտիվային իմունիտետը կարող է բնածին իմունիտետին խանգարել վարակն ավելի արագ հաղթահարելուն:

Արդյունքում կարող է զարգանալ չափից ավելի մեծ պաշտպանական ռեակցիա, որը կոչվում է ցիտոկինային փոթորիկ:

Իմունային երկու համակարգի փոխազդեցությամբ կարելի է բացատրել նաև  հիվանդների մոտ նկատելի բարելավում արձանագրվելուց հետո հիվանդության սրացումն ավելի ծանր ախտանիշներով:

Հարավային Կալիֆոռնիայի գիտնականների կարծիքով իմունիտետը ճնշող որոշ դեղամիջոցների կարճաժամկետ կիրառումը կարող է զսպել հարմարվողական իմունիտետը և դրանով իսկ նպաստել վիրուսի ավելի արագ ոչնչացմանը:

Սկզբնաղբյուր՝ https://onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1002/jmv.25866?fbclid=IwAR1GQi7ah5GXqtoVOgahz5RuQph4rOdAPFV8B4igFrZ3eYoguXZs4f3W_Bo