Skip to content

ԻՆՉՊԵ՞Ս ԱՆՑՆԵԼ ՔԱՂՑԿԵՂԸ ՎԱՂ ՇՐՋԱՆՈւՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՂ ԹԵՍՏԸ

Դուք ճիշտ կռահեցիք։ Խոսքը կղանքում թաքնված արյան թեստի մասին է։

 

Ի՞նչ է իրենից ներկայացնում

      • Այն արագ և հեշտ իրականացվող, անցավ սկրինինգային հետազոտություն է
      • Թեստի միջոցով կղանքում հայտնաբերվում են արյան հետքերը
      • Թույլ է տալիս վաղ ախտորոշել և կանխարգելել հաստ և ուղիղ աղիների քաղցկեղային հիվանդությունները
      • Հնարավորություն է տալիս կողմնորոշվել հետագա հետազոտությունների անցկացման անհրաժեշտության հարցում։

 

Ինչպե՞ս անցկացնել

      • «Վարդանանց»-ը Ձեզ տրամադրում է նմուշառման սրվակ և կիրառման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ
      • Հաջորդող օրերի ընթացքում Դուք տանը հավաքագրում եք կղանքի նմուշ և ներկայացնում կենտրոն (մանրամասները՝ գծապատկերում)
      • Կենտրոնում րոպեների ընթացքում իրականացվում է հետազոտությունը
      • Ձեր բժիշկը մեկնաբանում է պատասխանը և խորհրդատվություն տրամադրում հետագա անելիքների մասին։

Արդյունքներ և հետագա քայլեր

      • Դրական (+) արդյունքի պարագայում Ձեր բժիշկը խորհուրդ կտա անցնել լրացուցիչ քննություններ՝ ներառյալ կոլոնոսկոպիա
      • Բացասական (-) արդյունքի պարագայում՝ աղու քաղցկեղի ռիսկը ցածր է և Դուք կարող եք կրկնել թեստը հաջորդ տարի։

Կարևորե՛ք Ձեր առողջությունը,

 Հետազոտվե՛ք և ապրեք հանգիստ։

 

Տնային պայմաններում ինչպե՞ս անցկացնել թեստը

Ներկայացնում ենք աղիների քաղցկեղի վաղ ախտորոշման հասարակ և արդյունավետ միջոցի՝ կղանքում թաքնված արյան թեստն անցնելու քայլերի գծապատկերը՝

ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ  

      • Թեստը հարկավոր է կատարել դաշտանից առնվազն 3 օր առաջ կամ հետո
      • Թեստ իրականացնելու անհրաժեշտություն չկա, եթե առկա է տեսանելի արյունահոսություն թութքից կամ աղիներից
      • Նախորդող երեք օրվա ընթացքում խուսափել ասպիրինի, իբուպրոֆենի, այլ ցավազրկողների, կորտիկոստերոիդների, ալկոհոլի ընդունումից։

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վարդանանց» ՆԲԿ-ի թերապևտներից զանգահարելով ՝ +374 60 592100 համարով։