Skip to content

Ինչո՞ւ է «Վարդանանցի» որոշ այցելուների թվում, թե առաջնությունը մյուսներին է տրվում

Նկատե՞լ եք, ընտանիքներ կան, որտեղ երեխային թվում է, թե ծնողներն իր քրոջը կամ եղբորն ավելի շատ են սիրում։ Ընկալման խնդիր է։
Իրականում՝ երբեմն հենց այդ երեխայի բարօրության համար արված քայլերն այդպես են ընկալվում։
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնում պետական պատվերի շրջանակում բժշկական ծառայություններ ստացող առանձին պացիենտներ երբեմն ակնարկում են, թե առաջնահերթությունը տրվում է ապահովագրություն ունեցողներին և կանխիկ վճարող հաճախորդներին։ Բժշկական ապահովագրություն ունեցողներն էլ երբեմն ակնարկում են, թե «արտոնյալ» են կանխիկ վճարող պացիենտները։
‼️ Սա թյուր կարծիք է։ Ահա, թե ինչումն է խնդիրը։
«Վարդանանց»-ում տարեկան սպասարկվում են՝

    • 17 000 հաճախորդ՝ կցագրված պետական պատվերի ծրագրով
    • 15 000 բժշկական ապահովագրություն ունեցող անձինք
    • 10 000 հաճախորդ՝ իր ծախսերը հոգալով գրպանից։

Օրական այցելությունների հարաբերակցությունը հետևալն է`
45 % պետպատվեր 40 % ապահովագրված 15 % վճարովի։
Գումարային մուտքերի հարաբերակցությունը համապատասխանաբար կազում է՝
12%   48%  40%։
‼️Տարեկան ծախսերի 91%-ը կազմում է բժշկական ծառայությունների ինքնարժեքը:
Այսպիսով, «Վարդանանցի» այցեքարտը՝

    • մաքուր և լուսավոր տարածք
    • շուրջօրյա օդափոխություն և կլիմատ կոնտրոլ
    • մյուս բոլոր կոմունալ առավելություններն ապահովագրական և վճարովի ծառայությունների պահանջված լինելու արդյունք են:

Այդ‼️մուտքերի շնորհիվ են ձեզ սպասարկող բժիշկները և բուժքույրերը 

    • ստանում վայելուչ վարձատրություն
    • մասնակցում մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման դասընթացներին
    • կիրառում աշխարհի լավագույն բրենդերի վերջին սերնդի սաքավորումներ
    • պահպանում սանիտարա-կլիմայական ամենախիստ պայմանները:

‼️ Ակնհայտ է, որ «Վարդանանցի» նպատակը բոլոր խմբերի հաճախորդներին մասնագիտական բարձր մակարդակի և կենցաղային անթերի պայմաններում ծառայություններ տրամադրելն է։
Հենց այդ նպատակով էլ կենտրոնը պետք է շարունակի հրապուրիչ մնալ այդ հնարավորություններն ապահովող հաճախորդների համար:
Կարճ ասած՝ հրապուրիչ ենք մնում վճարովի հատվածի համար, որպեսզի բարձրակարգ ծառայություններ և վայելուչ պայմաններ ապահովենք բոլոր այցելուների համար՝ անկախ վճարման ձևից կամ գումարի չափից:
Դա ՛ է մեր առաքելությունը։
Աջակցե՛ք մեզ։
Առո՛ղջ եղեք։