Skip to content

Ի՞նչ վտանգներ են ներկայացնում ստաֆիլակոկերը

Շաբաթը հետաքրքիր էր «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բուժքույրերի համար։ Ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝ գրքի քննարկում, ապա՝ հերթական սեմինար։
Կրթական ծրագրով այս անգամվա թեման վերաբերում էր մետիցիլին կայուն ստաֆիլակոկին (MRSA)։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի համաճարակաբան Կարինե Պողոսյանն, ինչպես միշտ, բավական տպավորիչ, պատմական հետաքրքիր անդրադարձներով էր ներկայացնում նյութը։ Նա մեր բուժքույրերին ծանոթացրեց, թե որտեղ են «բնակվում» ստաֆիլիկոկերը, ինչպես պաշտպանվել ոսկեգույն անունը ստացած այդ մանրէներից հարուցվող վտանգավոր հիվանդություններից, ստաֆիլակոկակրության վերաբերյալ ինչպես ճիշտ քսուք վերցնել քթի առաջնամասի լորձաթաղանթից և այլն։
Շեշտվեց, որ առողջապահության առջև ծառացած սպառնալիքներից մեկն էլ մետիցիլին ոսկեգույն ստաֆիլոկոկն է, քանի որ այն արդեն կայունություն է ձեռք բերել հակաբիոտիկների նկատմամբ։