Skip to content

Ի՞նչ հետազոտությունների արդյունքներով է ախտորոշվում երկրորդ տիպի շաքարային դիաբետը

Երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցողն իր այդ խնդրի մասին կարող է տարիներով չիմանալ։

Պատճառն այն է, որ, նշաններն ու գանգատներն, ի տարբերություն 1-ին տիպի, այնքան ակնհայտ չեն։

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բժիշկ-լաբորանտ Նատալյա Շահինյանը ներկայացնում է, թե շաքարային դիաբետը լաբորատոր ինչ հետազոտությունների արդյունքներով է ախտորոշվում։

Այդ նպատակով սովորաբար որոշվում է՝

      • արյան մեջ գլյուկոզայի մակարդակը.

Արյան նմուշառումը կատարվում է երակից, անոթի վիճակում։ Այսինքն, դրան նախորդող 8-12 ժամվա ընթացքում Դուք ոչինչ չպետք է ուտեք և խմեք, բացի՝ ջրից։ Որպես կանոն նմուշառումը կատարվում է առավոտյան, մինչև նախաճաշը։

      • Գլիկոլիզացված հեմոգլոբինի (HbA1c) մակարդակը.

Վերջին 2–3 ամսում արյան մեջ գլյուկոզայի միջին մակարդակն արտացոլող այս հետազոտությունն անցնելու համար Ձեզնից չի պահանջվում քաղցած մնալ կամ հատուկ ինչ-որ հեղուկ խմել։ Նմուշառումը կատարվում է օրվա ցանկացած ժամին՝ երակից։

      • Ցանկացած պահի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը.

Արյան մեջ շաքարի մակարդակը որոշակի ժամի՝ օրվա ցանկացած պահին, առանց նախապես թեստին պատրաստվելու։ Այս հետազոտությունը կատարվում է դիաբետի ակնհայտ նշանների դեպքում՝ քաշի կորուստ, ծայրահեղ հոգնածություն և այլն։

      • Գլուկոզայի հանդեպ տոլերանտության թեստ.

Այն կբացահայտի հակվածությունը գլյուկոզայի հանդեպ։ Թեստը կստուգի Ձեր օրգանիզմի ռեակցիան շաքարային ծանրաբեռնվածությանը։ Դա Ձեզնից ընդամենը կպահանջի խմել լաբորատորիայում տրամադրված գլյուկոզայի ջրային լուծույթը։ Արյան մեջ շաքարի մակարդակը կորոշվի ընմպելիքն ընդունելուց առաջ և հետո։

      • Գլյուկոզա մեզի մեջ.

Հետազոտվում է մեզի ցանկացած բաժինը։

 «Վարդանանց» ՆԲԿ-ում հետազոտության նմուշն աշխատանքային օրերին վերցվում է ժամը 8.30-ից մինչև 19.00-ն, շաբաթ օրերին՝ 9.00-ից մինչև 16.00-ն:

Կենտրոնի լաբորատորիան հագեցած է վերջին սերնդի սարքավորումներով, հետազոտություններն ամբողջությամբ իրականացվում են ավտոմատ ռեժիմով։ Գործում է բոլոր թեստերի ամենօրյա ներքին վերահսկման ծրագիր։