Skip to content

Ի՞նչ կտա Ucom ընկերության հետ համատեղ մշակված uDoctor առցանց հեռահար բժշկությունը

Ի՞նչ կտա Ucom ընկերության հետ համատեղ մշակված uDoctor առցանց հեռահար բժշկությունը

 Վերլուծական IHS կազմակերպության կանխատեսումներով 2019 թվականին հեռաբժշկության միջազգային շուկայի ծավալը կհասնի շուրջ 44մլրդ դոլարի՝ ապահովելով 17,7%-ի աճ։

Հեռաբժշկությունը մեծ կիրառություն ունի հատկապես ԱՄՆ-ում և եվրոպական երկներում։

Ի՞նչ կտա Ucom ընկերության հետ համատեղ մշակված uDoctor առցանց հեռահար բժշկությունը Հայաստանի բնակչությանը՝

    • հասանելիություն, ինչը խնդիր է ամբողջ աշխարհում
    • որակյալ, երաշխավորված խորհրդատվություն ի շնորհիվ թափանցիկության և վերահսկելիության։

«Առաջին մտավախությունը, որ կարող առաջանալ՝ արդյո՞ք հեռահար բժշկությունը կարող է լիարժեք փոխարինել բժշկի հետ առերես հանդիպմանը։ Պատասխանն է՝ միանշանակ՝ այո»,-մեկնաբանում է «Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Հարություն Մանգոյանը՝ հղում անելով ապացուցված այն թեզին, որ անմիջական շփումը և գործիքային հետազոտությունները ճիշտ ախտորոշման միայն 5-6% -ն են ապահովում։ Ախտորոշման համար ավելի քան 90%-ով բժիշկները հենվում են պացիենտից ստացած տեղեկատվության վրա։

Ի՞նչ պետք է անել, որ պացիենտը պատմի իր ախտորոշման մասին։ Բժիշկը պետք է ճիշտ և համակարգված հարցեր ուղղի նրան։ Իսկ ճիշտ հարցեր տալուն կօգնեն կլինիկական ուղեցույցներն ու գործելակարգերը, որոնց մշակման և ներդրման գործում «Վարդանանց» կենտրոնն առաջատար է մեր երկրում։

Հենց սա է հեռահար բժշկության հիմքն ամբողջ աշխարհում։

Վիճակագրական տվյալներով ամենից պահանջվածը մանկաբույժի հեռահար խորհրդատվությունն է։ Երկրորդ տեղում թերապևտներն են։

«Վարդանանցն» ապահովում է 14 տարբեր մասնագետների խորհրդատվություն, այդ թվում՝ սրտաբանների, նյարդաբանների, անգամ՝ մանկաբարձ-գինեկոլոգի և սոնոգրաֆիստի։